Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2020 թ․

13.04.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Խոյ

Խոյերի նշանի տակ ծնվածները պետք է հիշեն' սխալ թույլ տալn այնքան էլ սարսափելի չէ: Շատ ավելի վատ է ընդհանրապես ոչինչ չանելը և հեզորեն սպասելը, մինչև իրավիճակն ինքնութույն կարգավորվի: Այսպիսով, ձեր շահերից է բխում լինել իրադարձությունների կենտրոնում: Հանգստյան օրերի համար նոր բաներ մի ծրագրեք: Ավելի լավ է հոգ տարեք ինքներդ ձեր հանդեպ. Խոյերին օգտակար կլինի ջրային ընթացակարգերը, մարմնամարզությունը, թեթև դիետան:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Ցուլ

Կենտրոնացեք շփումների վրա: Կարևոր չէ' կբերեն դրանք գործնական օգուտներ, թե ոչ: Կարևորը ինքնին գործընթացն է: Հարազատներն ուրախությամբ սրտանց կխոսեն ձեզ հետ, իսկ գործընկերները կկիսվեն ամենաանձնական գաղտնիքներով: Շաբաթ և կիրակի օրերը նվիրեք հանգստին, մենությանը: Ավելի լավ է հեռու մնալ քաղաքակրթությունից, ժամանակ անցկացնել բնության գրկում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Երկվորյակ

Հեռու վանեք կասկածներն ու վախերը: Այժմ դրանք պայմանավորված են ոչ թե դրսից կատարվող իրադարձություններով, այլ բնական հոգնածությամբ: Հետևաբար, նախքան չափազանցնելը, նախևառաջ պետք է կարճաժամկետ դադար վերցնեք: Երկվորյակների համար այս շաբաթ լավ օրեր են հինգշաբթին և ուրբաթը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Խեցգետին

Առօրյա կյանքը կարծես անընդհատ փոփոխվող պատկերներ լինի: Շատ իրադարձություններ, հրատապ հարցեր, լրահոս՝ մարդու գլուխ է պտտվում: Բայց արդեն ուրբաթ օրը դուք կպարգևատրվեք ձեր ջանքերի համար: Շաբաթվա վերջում հոգնածությունը թեթևացնելու համար գնացեք լոգարան: Ավելի արդյունավետ տարբերակ է լողավազանում լողալը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Առյուծ

Վատ եղանակ, պատահաբար թափված սուրճ, ձեր ոտքը տրորած հետիոտն… Նույնիսկ աննշան դեպքերը ձեզ կարող են հունից հանել: Եվ այստեղ գլխավորն այն է, որ կարողանաք զսպել հույզերի պոռթկումը: Հաջող օրեր են հինգշաբթին և ուրբաթը, իսկ ահա երեքշաբթի պետք է զգուշություն ցուցաբերեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Կույս

Միայն անծանոթ ճանապարհը Կույսերին կարող է հաջողության բերել: Սա նշանակում է, որ դուք պետք է աշխատեցնեք ձեր ուղեղը, թե ինչպես հասնել դրան: Հնարամտությամբ ձեզ գերազանցող չկա, այնպես որ առաջ շարժվեք: Հանգստյան օրերին, եթե անհետաձգելի աշխատանք չկա, կարող եք պարզապես ծուլություն անել կամ հյուր գնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Կշեռք

Դեպի արկածներ ձեր ձգտումը օգտակար կլինի, երբ դուք ստիպված կլինեք աշխատանքային ուղևորության գնալ: Հակասական խնդիրները կլուծվեն հեշտ և ինքնըստինքյան՝ համատեղ զբոսանքի ընթացքում: Ռիսկային քայլերը, սուր գրգիռները և համատեղ հացկերույթները կմիավորեն ձեր ողջ թիմին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Կարիճ

Ձեր մասնագիտական ոլորտում մրցակցության ուժեղ սրացում է սպասվում: Եթե ձեզ դուր չեն գալիս հակասությունները, հանգիստ եղեք և մի առանձնացեք ամբոխից, մի սկսեք նոր նախագծեր: Խնայեք ինչպես նյարդերը, այնպես էլ ուժերը: Ապագայում դրանք ձեզ դեռ պետք կգան: Լավ լուրն այն է, որ ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Աղեղնավոր

Ձեզ շատ ռոմանտիկ շրջան է սպասվում: Բայց, մյուս կողմից, չի կարելի խուսափել գործընկերների կողմից խանդի կոպիտ դրսևորումներից, անգամ՝ անհիմններից: Ավելի լավ է համբերատար եղեք և շրջապատեք ձեր սիրելիի քնքշանքներով, որպեսզի բաժանումների չհանգեցնեք: Խնջույք կազմակերպեք կամ գնացեք բնույթյան գիրկը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Այծեղջյուր

Այս ժամանակահատվածը ձեզ համար կանցնի զեբրի սկզբունքով. անսպասելի հաջողություններին կհաջորդեն նյարդայնացնող ձախողումները: Ավելի լավ է վիճակախաղի չմասնակցել և պարտքով գումար չվերցնել, մանավանդ՝ մերձավոր հարազատներից: Հոգ տարեք ձեր առողջության մասին, այցելեք ատամնաբույժին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը. Ջրհոս

Դատարկ և ավելորդ գործեր․ ավաղ, այս կերպ կարելի է բնութագրել ձեր աշխատանքն այս ընթացքում։ Աշխատանքի առումով նույն սարդոստայնն է, տանը՝ մանր կենցաղային խնդիրներ։ Ավելի լավ է շեղվեք և ձեզ թույլ տվեք հանգստանալ, եթե ոչ ուղևորություն, ապա գոնե հանդիպում ընկերուհու հետ՝ սուրճ խմելու: Իսկ գործը կսպասի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 13-19-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածում դուք ուշադրության կարիք կզգաք: Կթվա, թե բոլորը ձեր մասին մոռացել են, բայց դա այդպես չէ: Փորձեք նախաձեռնությունը վերցնել ձեր սեփական ձեռքերը. ընկերներին հրավիրեք ընթրիքի, ձկնորսության, սուրճ խմելու: Զգույշ եղեք ճանապարհներից ՝ ինչպես հետիոտնի, այնպես էլ ուղևորի կամ վարորդի դերում:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 8049 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 407 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster