Նորաձևությունն ու կորանավիրուսը․ բժշկական դիմակը՝ աքսեսուար
14.03.2020
Անցած կանանց նորաձևության շաբաթների ընթացքում բժշկական դիմակները հայտնվեցին բեմահարթակների վրա և փողոցային ոճի քրոնիկոնում:
Թվում է, որ այժմ դրանք անհրաժեշտ են ոչ այնքան կորոնավիրուսներից պաշտպանվելու, այլ ուշադրություն գրավելու համար:
Կորոնավիրուսի բռնկումը նորաձևության շաբաթների մասնակիցներին անակնկալի բերեց. իմանալով այն մասին, որ համաճարակը տարածվել է ամբողջ Եվրոպայում, Ջորջիո Արմանին որոշեց ցուցադրությունն անցկացնել փակ դռների հետևում, իսկ Դրիս վան Նոթենը շոուի մեջ ճշգրտումներ չկատարեց, բայց պատվիրեց բոլոր հյուրերին տրամադրել մեկանգամյա բժշկական դիմակներ:
Մյուս դիզայներների համար պաշտպանիչ տարրը դարձել է փորձարկումների հիմք։ Նորձևության տներն անմասն չմնացին նորարաություններից։
Չինական վիրտուալ առևտրի հարթակերում, ի լրումն տարբեր տեսակի, գույների, չափերի և որակների դիմակների, հայտնվեցին հակավիրուսային գլխարկներ: Արտադրանքը լայնեզր կամ բեյսբոլի գլխարկներ են՝ պաշտպանիչ թաղանթով պատված։
Դիմակների նորարարություններ կան նաև ցուրտ կլիմա ունեցող երկրների համար․ օրինակ, տաք դիմակ' արհեստական մորթուց:
Աղբյուր' LADYNEWS.am
Դիտվել է 4149 անգամ
Читать на русском
|