Մթերքներ, որոնք կօգնեն արագ այրել ավելորդ ճարպը
21.02.2020
Իսպանիացի դիետոլոգներ Գիլերմո Գոմես Վերան և Նուրիա Մոնֆուլեդան բացահայտել են, թե ինչ սննդամթերք է պետք ուտել, որպեսզի այրվեն ավելորդ ճարպերը և մկանային զանգված կուտակվի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են La Vanguardia-ում:
Ըստ Գոմես Վերայի՝ մարզումների և սննդակարգի ծրագիրն ավելի լավ է բաժանել երկու փուլի: Ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու համար նախ պետք է մի քանի շաբաթ մարզել մկանները, այնուհետև միայն ձեռնամուխ լինել ճարպի այրմանը:
Մարզումների նման ծրագրի դեպքում սննդի հիմքը պետք է լինեն սպիտակուցներով հարուստ մթերքները՝ ձու, հավ կամ սոյայից պատրաստված տոֆու (բուսակերների համար): Մարզումներից առաջ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել բանան, իսկ հետո՝ բնական մածուն կամ առանց շաքարի յոգուրտ:
Բացի այդ, այնպիսի սննդատեսակները, ինչպիսիք են թունան, ավոկադոն և հատիկային բույսերը, կարող են օգնել ձեզ լավ կազմվածք ձևավորել:
Ավելի վաղ սննդաբանները գտնում էին, որ դիետաներին կտրուկ անցումը կարող է առավել վտանգավոր լինել, քան շատակերությունը: Ըստ նրանց, կազմվածքի կարգավորումից հետո կարելի է վերադառնալ սովորական սննդակարգի, սահմանափակվելով աղանդերները կամ դրանք փոխարինել մրգերով, իսկ ճաշին մի քանի ուտեստների փոխարեն ուտել միայն ապուր կամ հավ:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4186 անգամ
Читать на русском
|