2020-ի գարնան 5 ամենանորաձև կիսաշրջազգեստները
20.02.2020
Գարունը մոտ է, և ժամանակն է զգեստապահարանում ապահովել մի քանի կիսաշրջազգեստ: Ի՞նչ մոդելներ այդ շրջանում թրենդային կլինեն: Եթե հակիրճ, ապա՝ կաշվե, ջինսե, բացվածքով, վրադիրներով, դարձերով:
Իսկ հիմա ավելի մանրամասն՝ կանացի ամենանվիրական հագուստներից մեկի մասին.
Բացվածքով կիսաշրջազգեստ
Որպես կանոն, բոլոր կիսաշրջազգեստները միջին երկարության են, սեքսուալ բացվածքներով՝ ամրացված մի քանի կոճակներով կամ ժապավենով կապված: Այն կարող է կարվել անգամ ջինսից կամ կաշվից: Կտրվածքի երկարությունից կախված կարող եք ընտրել կիսաշրջազգեստ գրասենյակային, ամենօրյա կրելու, երեկույթի համար:
Կաշվե կիսաշրջազգեստ
Այն կարող է լինել դարսերով, կտրվածքով, դասական մատիտ-կիսաշրջազգեստ կամ դպրոցական համազգեստ հիշեցնող մինի: Կարևորը՝ ընտրել այնպիսի մոդել, որը կատարյալ կշեշտադրի ձեր առավելությունները:
Ջինսե կիսաշրջազգեստ
Հավանաբար սրանք երբեք դուրս չեն գա նորաձևությունից: Այս սեզոնին ուշադրություն դարձրեք միջին երկարության կիսաշրջազգեստերին՝ անսովոր կամ ասիմետրիկ ձևվածքով:
Կիսաշրջազգեստ վրադիրներով
Ռոմանտիկա՝ ամեն մի մանրուքում: Եթե ցանկանում եք կերպարին ավելի շատ կանացիություն հաղորդել, ապա այդպիսի կիսաշրջազգեստը հարմար կլինի: Օդային վրադիրները համարձակ մինի վրա, ալիքների շարքը՝ համեստ միդիի վրա, գեղեցիկ «թիթեռնիկները»՝ գործնական կամ հավաք ալիքները՝ կաշվե կիսաշրջազգեստների վրա։
Դարսերով կիսաշրջազգեստ
Սա առաջին սեզոնը չէ, որ տարածված են: Բայց այս տարի դարսերով կիսաշրջազգեստներ կարելի է հանդիպել նաև ոչ ստանդարտ նյութերից՝ ջինսից մինչև կաշի:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3954 անգամ
Читать на русском
|