Ընտրություններն էլ՝ սպիտակ նժույգով ասպետների պես
07.05.2012
Հայաստանի եւ Facebook-ի համատեղ պատմության առաջին խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Հենց այսքանով էլ երեւի սկսվեց ու վերջացավ նորությունը: Բոլոր ստատուսները ոնց որ նախապես գրված լինեն, արդյունքներից անկախ. հիասթափությունը մեր երկրում դարձել է այնքան կանխագուշակելի:
Դեժավյուն ընդհատեցին Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հավակնորդներ Չակ Նորիսը, Սկարլետ Յոհանսոնը, Եկատերինը :) Հումորը մի քիչ թեթեւացրեց ֆեյսբուքահայությանը, բայց հիասթափությունից չշեղեց: Այլընտրանքային թեկնածուների այս շարքն ինձ հիշեցրեց տարիներ առաջվա մի տենդենց, երբ Հայաստանում սկսեցին բրազիլական սերիալների հերոսների անուններով երեխաներ ծնվել: Աչքը դուրս ապրելն էլ մի բան չէ :) Մեկ էլ, սպիտակ նժույգով ասպետի սպասող աղջիկների հիշեցի: Եթե ոչ ընտրություն ունենք, ոչ խելքին մոտ այլընտրանք, երեւի թե պատահական չի ստեղծվել այս իրավիճակը:
Տ.Մ. Դիտվել է 2816 անգամ
|