7 իր, որոնք երբեք դուրս չեն գա նորաձևությունից
21.01.2020
Ճիշտ ժամանակն է այնպիսի ներդրում անելու զգեստապահարանում, որն արդիական կլինի բոլոր ժամանակների համար՝ անկախ թրենդներից և դիզայներների առաջարկներից։
Ժամանակակից նորաձևությունը հիմնված է արագ սպառման վրա։ Ապրանքանիշերը թողարկում են տարեկան մինչև տասը հավաքածու, իսկ թրենդները փոփոխվում են ավելի շուտ, քան տարին։ Թրենդների այս շրջապտույտի պարագայում կարևոր է զգեստապահարանում ունենալ իրեր, որոնք արդիական կլինեն՝ անկախ ժամանակից և դիզայներների նախընտրություններից։
Հենց այդ նկատառումներով կազմել ենք 7 իրի ցանկ, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գա։ Եթե անգան Քիմ Քարդաշյանը վերնազգեստի փոխարեն սպորտային մարզահագուստ հագնի, այս իրերը միևնույն է՝ արդիկան կլինեն։
Երկար վերարկու (թրենչ)
Թրենչում ներառված է ամեն ինչ՝ ամենօրյա պարզություն, խիստ մինիմալիզմ և երեկոյան նրբագեղություն: Իր գործունակության շնորհիվ այն ներդաշնակվում է ցանկացած հանդերձանքի ու աքսեսուարի հետ, ինչպես նաև հիանալի պաշտպանում է անձրևից, քամուց և այլ վատ եղանակներից: Դասական տարբերակը բեժ երկար վերարկուն է:
Մատիտ կիսաշրջազգեստ
Կոնքերը գրկող միջին երկարության կիսաշրջազգեստը նորաձև զգեստապահարանի անփոխարինելի բաղադրիչ է: Լավ կիսաշրջազգեստը, որը ճիշտ է նստում ձեզ վրա, համապատասխան կլինի ցանկացած հանդերձանքին և ցանկացած եղանակին:
Սպիտակ վերնաշապիկ
Առաջին առարկաներից մեկը, որոնք ոճաբանները խորհուրդ են տալիս, սպիտակ վերնաշապիկն է: Զգեստապահարանի հիմնական տարրը ներդաշնակում է գրեթե ամեն ինչի հետ՝ ջինսե հագուստից սկսած մինչև անթև բաճկոններն ու սվիտերները: Բացի այդ, պարզ սպիտակ վերնաշապիկը հիանալի տեսք ունի առանց որևէ լրացուցիչ տարրի:
Նավակ-կոշիկներ
Դասական բարձր կրունկներով նավակները երկարացնում են ոտքը և տեսողականորեն ձեր կազմվածքին սլացիկ տեսք հաղորդում:
Բաճկոն
Զգեստապահարանում միշտ պետք է լինեն իրեր, որոնք վայրկենապես կվերափոխեն կերպարը: Բաճկոնը զգեստապահարանի հենց այն տարրն է, որը կարող է զարդարել ցանկացած հանդերձանք:
Ջինսեր
Մեկ զույգ կատարյալ ջինները զգեստապահարանի պարտադիր բաղադրիչ են: Դրանք կարելի է հագնել ինչպես շապիկներով, մարզակոշիկներով, այնպես էլ վերնաշապիկներով, բաճկոններով և բարձրակրունկ կոշիկներով:
Փոքր սև զգեստ
Ինչպես պատգամել է նորաձևության ոլորտի օրենսդիր Կոկո Շանելը՝ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի փոքրիկ սև զգեստ: Կարևորը՝ գտնեք ձեր ոճը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4346 անգամ
Читать на русском
|