Ինչպիսի կանացի զգեստներով դու չես մրսի
24.10.2019
Եղանակը և նորաձևությունը թելադրում են իրենց օրենքները։ Ներկայացնում ենք, թե ինչ թրենդային շրջազգեստներ հագնել ցուրտ եղանակին։
Այս տարի դիզայներները մեզ առաջարկում են միանգամից մի քանի տարբերակ։
Գործված շրջազգեստ
Առանց տրիկոտաժե և հոգատարությամբ ձեռքով գործված շրջազգեստների չի անցնում և ոչ մի ձմեռ։ Այդպիսի մոդելները երաշխավորված ջերմացնում են։ Այս տարի դիզայներներն առաջարկում են միանգամից մի քանի տարբերակ։
-Գործված պատյան-շրջազգեստներ, որոնք դեռ կրում էինք անցած ամռանը, ճիշտ է՝ առավել հով տարբերակներով։
- Զանգավածեղ զգեստներ. նոր մեկնաբանություն նախկինում ծանոթ և նորաձև «գոլֆերի»:
- Ընտրեք ավելի կիրառական մոդելներ և հագեք դրանք կոպիտ կամ սպորտային կոշիկների հետ, եթե եղանակը թույլ է տալիս:
Խիտ կտորներից շրջազգեստներ
Վելվետ, բայկա, գերնորաձև տվիդ և երկտակ կտոր․ այս նյութերի ընտրությունն անվերջ է: Խիտ, տաք նյութերից պատրաստված զգեստները կարող են նույնիսկ կարճ լինել․ համադրեք դրանք խիտ կաշմիրե զուգագուլպաների և մինչև ծնկները հասնող ճտքավոր կոշիկների հետ:
Կաշվե շրջազգեստներ
Կաշվե շրջազգեստներն այս սեզոնի նորաձևության նորույթն են: Բայց բացի կաշվից, դուք կարող եք հանգիստ ավելացնել նաև այլ բաղադրիչներ՝ մեծ բրդյա շարֆեր, երկար տրիկոտաժե կարդիգան և զամշե գուլպա-կոշիկներ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4345 անգամ
Читать на русском
|