Նորձև է «կրեայի» դիմահարդարումը
11.09.2019
Ստեղծարար մոտեցում են դրսևորել դիմահարդարները՝ որոշելով, կոպերին նկարել կրեայի պատյան։
Առաջիններից մեկը, որ աշխարհին ցույց տվեց այս դիմահարդարումը՝ բլոգեր Ալեքսանդրիան էր (@alexirmua), նշելով, որ այդ պատկերն իրեն հուշել է ընկերը, որն այն համեմատել է նաև ընձատյուծի նախշի հետ։
Եթե կարծում եք, որ դիմահարդարումը միակ տեղն է, որ ներխուժել է կրեան, ապա սխալվում եք։ Մազերի ներկումը բացեցված խոպոպներով և ամբողջ գլխով քաոտիկ թափթփված տեղ-տեղ բաց երանգի հատվածներով՝ սանրվածքը նույնպես անվանում են «կրեայի»։ Ավելին՝ արդեն եղունգների վրա են հայտնվում դանդաղաշարժ այս կենդանու պատհանի նախշերը։ Մի խոսքով, կարևոր չէ, թե ըստ արևելյան օրացույցի ինչ կենդանու տարի է․ նորաձևության աշխարհի համար տարվա խորհրդանիշը հենց սա է։
Ի դեպ, Tortoiseshell Makeup («Կրեայի պատյանով դիմահարդարում) հավաքված են ոչ մեկ թվով համանման կերպարներ, այնպես որ գործի անցեք․ դուք դեռ կարող եք աչքի ընկնել որոնողական համակարգերի առաջին տեղերում։ Մանրակրկիտ աշխատանք է սպասվում պատկերը բավականին շուտ կարող է լղոզվել, սակայն մի քանի սելֆի հաստատ կարող եք հասցնել։ Մի մոռացեք դիմահարդարման տակ հիմք քսել․ այդպես ձեր գլուխգործոցն ավելի երկար կդիմանա։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3819 անգամ
Читать на русском
|