Էպիլյացիան և նեղ ջինսերը․ վտանգներ կանանց համար՝ հանուն գեղեցկության
16.07.2019
Ինտիմ գոտում մազերի հեռացումը և նեղ հագուստ կրելը մեծացնում են բորբոքային հիվանդությունների ռիսկը և անհարմարություն առաջացնում բիկինիի շրջանում։
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ հմայիչ լինելու մրցավազքը բացասաբար է անդրադառնում կնոջ առողջության վրա։ Հատկապես վտանգավոր են էպիլյացիան, նեղ հագուստը և կոսմետիկ միջոցները։
Մասնագետները հարցում են անցկացրել 18-40 տարեկան ավելի քան 400 կնոջ շրջանում։ Նրանց կեսի մոտ եղել են անհասկանալի ցավեր արտաքին սեռական օրգանների հատվածում։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ խնդիրը էապես նշանակալի է նրանց մոտ, որքեր ինտիմ գոտուց հեռացնում են մազերը և կրում նեղ տաբատներ։
Այսպես, շաբաթը մեկ անգամ բիկինիի գոտում մազերի հեռացումը մեծացնում է ցավերը երկու անգամ համեմատած նրանց հետ, ովքեր դա անում են ամիսը մեկ անգամ։ Այն կանանց մոտ, ովքեր շաբաթը չորս անգամ հագնում են նեղ ջինսեր, նույնպես կրկնակի անգամ մեծանում է ռիսկը նրանց համեմատ, ովքեր գրեթե չեն հագնում նեղ հագուստ։

Բացի այդ՝ մեծանում է բակտերիալ վարակի ռիսկը։ Սնկային և բակտերիալ վարակում ստանալու ռիսկը նույնպես մեծանում է նրանց մոտ, ովքեր օգտվում են լոգանքի համար նախատեսված գելյլերից և ուժեղ բուրմունքներով ինտիմ հիգիենայի համար նախատեսված միջոցներից։ Դրանք կարող են գրգռել մաշկը և փոխել միկրոֆլորայի կառուցվածքը, ինչը հնգեցնում է բորբոքումների առաջացման։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7554 անգամ
Читать на русском
|