Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մայրիշխանությունից ավելի լավ բան չեմ պատկերացնում. ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ

03.05.2012

LN-ի հյուրասրահում է դերասան Սերգեյ Դանիելյանը:

-Ձեր հոդվածներից մեկում գրում եք. «Մեզանում, այսպես ասած, սեքս չկար և չկա»: Ի՞նչ նկատի ունեք:

-Դե դա, անշուշտ, մի քիչ հումորով եմ գրել, եթե սեքս չկար, ապա որտեղի՞ց ենք ծնվել մենք (ծիծաղում է-LN): Նկատի եմ ունեցել սեքսի մշակույթը, որը շատ ժողովուրդների մոտ բացակայում է, քանի որ այն օգտագործվում է միայն իբրև բազմանալու միջոց: Իսկ մարդը կենդանուց տարբերվում է հենց նրանով, որ սեքսը կարող է օգտագործել ոչ միայն բազմանալու նպատակով, այլև հաղորդակցվելու: Հայաստանում մարդկային շփումների ոլորտում զգացվում է այս բացը' սկսած սեռական դաստիարակությունից:

-Բազմանալու մասին մի առիթով ասել եք' եթե սերունդը որակյալ չէ ու ստացվում է, որ երեխա ենք ունենում քանակի համար, ավելի լավ է՝ չունենալ: Չե՞ք կարծում, որ քանակի համար լույս աշխարհ եկած սերունդն էլ վաղը իր հերթին չի կարողանա որակ ապահովել:

-Կարծում եմ' կկարողանա: Կամաց-կամաց կփոխվի, որովհետև ցիվիլիզացիա ասածը ենթադրում է, որ երեխան ծնողից այնուամենայնիվ մի քայլ առաջ է կանգնած: Անկախ ամեն ինչից, հաջորդ սերունդը միշտ նախորդից առաջադեմ է: Եթե ես հիմա ինձ ինչ-որ հարցերում սահմանափակում եմ, իմ երեխան շատ ավելի ազատ է մտածում: Այսպիսի դրական տեղաշարժերը կյանքի օրենքն են:

-Մի առիթով խոսել եք կանանց «գլամուրության» ու «ավանդականի» հակադարձության մասին: Ինչու՞ է հայ կանանց մեծամասնությունը բաժանված երկու խմբի' կամ «գլամուր», կամ «խալաթով»:

-Ախր գլամուրն էլ է խալաթով: Իրենց վրայից էլ է ճաշի հոտ գալիս:

- Ըստ Ձեզ, ո՞րն է ոսկե միջինը:

- Ես կասեի' ոսկե միջինը չկա, որովհետև հայ հասարակությունն ու հասարակական կյանքն ամբողջությամբ բևեռացված են: Այս ոլորտը բևեռացված լինելու իմաստով բացառություն չէ: Ոսկե միջինի հասնելու համար անհրաժեշտ է, որ ժամանակ անցնի: Գուցե կարելի է նաև ինչ-որ մեթոդներով պայքարել, բայց ի՞նչ պայքարես …

-Այ ասում եք' «ի՞նչ պայքարես…»: Ձեր հոդվածներում էլ եմ հաճախ հանդիպել այդ վախենալու խնդրին (օրինակ' գրում եք «…անունը իհարկե չեմ ասում, որովհետև ապրում ենք ջունգլիներում, և չես ուզում ժամանակից շուտ մորգում հայտնվել…» և այլն): Եթե վախենում եք անգամ Դուք, որ ամբիոն ունեցող մարդ եք, ի՞նչ պահանջել մյուսներից:

-Երբեմն, իրոք, չգիտեմ: Հաճախ պատի ես դեմ առնում, ագրեսիայի ես հանդիպում ու հասկանում ես, որ պաշտպանված չես: Չգիտեմ… Երևի պետք է, որ ամեն մեկն իր տեղում գոնե մի քիչ չվախենա, կամ ծնվի գժերի մի սերունդ, որ ընդհանրապես չգիտի՝ վախն ինչ է ու ամեն ինչ գլխի վրա շուռ տա: Բայց դա արդեն եկողների խնդիրն է, ես իմ հաշիվները մաքրել եմ (ժպտում է-LN):

-Հիշեցի Ձեր հարցազրույցներից մեկը, որտեղ «Եթե Դուք լինեիք ՀՀ նախագահ, ի՞նչ կանեիք» հարցին պատասխանում եք «Միանգամից ինքնասպան կլինեի»…

-Իմ պատասխանատվության զգացումը չափազանց մեծ է: Եթե նախագահ լինեի, կտեսնեի՝ ինչ է կատարվում, կհասկանայի, որ անկարող եմ փոխել ու… Չէ, չէի կարողանա: Հենց սրա համար է, որ ես ընտրել եմ ամենաանպատասխանատու մասնագիտությունը' դերասան: Բժիշկ չեմ, որ իմ պատճառով մարդ մահանա, կրթության նախարար չեմ, որ մեկ էլ տեսար իմ սխալի պատճռով մի ամբողջ սերունդ դեբիլ մեծացավ:

-Իսկ ո՞վ կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը: Գուցե կանա՞յք:

-Այո, ես կուզեի, որ ձևավարվեր կանանց հասարակություն: Մայրիշխանությունից լավ բան չեմ պատկերացնում: Ղեկավարման համակարգում կանայք տղամարդկանիցից նախընտրելի են. կինն ավելի պատասխանատու է, քանի որ ինքը սերունդ է դաստիարակում, ծնունդ է տալիս: Եթե որևէ կին անգամ դեռևս երեխա չունի, միևնույնն է նրա սիրտը յուրաքանչյուր զինվորի համար ցավում է: Դրա համար կանայք երբեք պատերազմ չեն հրահրի: Նրանք ավելի հետևողական են, խնայող, տնտեսվարող: Տղամարդիկ հակառակն են' տաքգլուխ ու հաճախ' 10 տարեկան երեխայի հոգեբանությամբ: Մեր ղեկավարման բոլոր օղակներում պետք են կանայք ու նոր կանայք, որոնք դեռ չեն կորցրել սեռական հմայքը. այո, դա էլ է պետք քաղաքական գործչին:

-Երևում է, որ լավ գլուխ եք հանում կանանց հոգեբանությունից: Սրան նպաստու՞մ է արդյոք այն, որ երկու տարբեր սերիալներում նկարահանվում եք կանանց դերերում: Այս դերերի միջոցով կնոջ մեջ ի՞նչ նոր բան բացահայտել Ձեզ համար:

-Կարող եմ ասել, որ բացահայտել եմ ոչ թե դերերը խաղալու ընթացքում, այլ ընդհանրապես կանանց շատ եմ ուսումնասիրել. ինձ միշտ հետաքրքրել է նրանց «մազալու» հոգեբանությունը: Շրջապատումս շատ են զարմանում, երբ տեսնում են, որ կնոջ մասին մի շատ նուրբ դատողություն եմ անում:

-Ավելի մասնավոր օրինակներ կբերե՞ք:

-Դե օրինակ, երբ երկու կին հանդիպում են, հանգիստ կարող է նման խոսակցություն ծավալվել. « Վայ, բարև: Աղջի, էս ինչ սիրուն լիֆ ես առել: Ինչ էլ լավ ա նստում: Բա քանիսո՞վ ես առել….»: Պատկերացնո՞ւմ եք' նման խոսակցություն լինի, ասենք, շալվարի մասին, բայց տղամարդկանց մեջ (ծիծաղում է-LN): Մի խոսքով' կանայք ունիկալ երևույթներ են:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 9823 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 204 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster