Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2019 թ․

08.04.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Խոյ

Անսպասելիորեն կարող եք առաջարկ ստանալ ղեկավարելու բաժինը կամ ինչ-որ խումբ, անցկացնել դասընթաց կամ սեմինար։ Մի երկմտեք՝ համաձայնվեք։ Դա լավ կանդրադառնա ձեր հետագա աշխատանքային աճի վրա։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Ցուլ

Աստղերը ձեզ կդրդեն բարձրաշխարհիկ կյանք վարեկու, ինչը ձեզ բնորոշ չէ։ Սակայն հենց այդ հարթակներում չամուսնացած Ցուլերը կարող են գտնել իրենց սիրուն։ Այնպես որ՝ նախօրոք հոգ տարեք երեկոյան զգեստների մասին՝ դրանք ձեզ պետք գկան։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Երկվորյակ

Ստիպված կլինեք մի փոքր անհանգստանալ եկամուտների հարցում։ Դուք կարող եք փոխել բանկը, որտեղ պահում եք ձեր խնայողությունները։ Հնարավոր է, նույնիսկ, որ դա անեք մի քանի անգամ։ Իսկ ամենը նրա համար, որ դուք ստացել եք անհանգստացնող նորություններ և կձգտեք ապահովագրվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Խեցգետին

Ձեր զուգընկերը կսկսի նյարդայնացնել ձեզ՝ իրավիճակի իր չըմբռնումով։ Ամենայն հավանականությամբ դա կվերաբերի գործնական հարաբերություններին։ Թեև անձնական ճակատում ևս անհարթություններ են սպասվում, ինչի հետևանքով կարող են տարաձայնություններ և վեճեր լինել։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Առյուծ

Աշխատավայրում գորընկերները կսկսեն կիսել ազդեցության ոլորտները։ Ընդհանուր առմամբ՝ գործունեության ձեր ոլորտին որևէ մեկը դժվար, թե մոտ գա։ Եթե անգամ ինչ-որ մի խիզախ թաքուն հույս ունի, Առյուծները նրանց հարցերը կլուծեն առանց որևէ բարդության։ Չարժի, որ նա կտրի ձեր ճանապարհը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Կույս

Աստղերի դասավորվածությունն այս շրջանում կբերեն երկրորդ կեսի հետ հարաբերությունների բարդեցման։ Ձեզ դա ուշադրության անարժան հիմարություն կթվա, սակայն զուգընկերը չի կիսի ձեր կարծիքը։ Ձեր խերլքը թույլ կտա սիրելիին ապացուցել, որ նա ամեն ինչ չափազանցնում է և ճանճից փիղ է սարքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Կշեռք

Աստղերի դասավորվածությունը ձեզ կստիպի զբաղվել կեցավայրի բարեկարգմամբ։ Կաշխատեք առանց ձեռքերը ծալելու, որպեսզի տունը դառնա գեղեցիկ և հարմարավետ։ Իսկ երբ բարեկամները հյուր գան և հիանան կատարված աշխատանքով, դուք մեծ հպարտություն կապրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Կարիճ

Այս շաբաթ դուք ցնցող նորություններ կիմանաք, որոնք կփոթորկեն ձեր երևակայությունը։ Ձեր առջև իրենց ծավալներով աննախադեպ հնարավորություններ կբացվեն։ Դա ձեզ սեփական ուժերի նկատմամբ վստահություն կհաղորդի և կոգևորի սխրանքներ գործելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Աղեղնավոր

Հրաշալի ժամանակաշրջան է, քանի որ շատ Աղեղնավորների երազանքները ի կատար կածվեն։ Ճիշտ է՝ այն պայմանով միայն, եթե դրանք կապված են տան և ընտանիքի հետ։ Հակառակ դեպքում դրանք կարող են նաև չկատարվել։ Այնպես որ՝ համեստ եղեք ցանկությունների մեջ, սիրելի Աղեղնավորներ։ Ավելի լավ է ձեռքին ունենալ տանձ, քան երազում՝ գանձ։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Այծեղջյուր

Աստղերը հուշում են, որ ձեր ֆինանսական հաջողությունները կախված են այլ մարդկանցից։ Կհամաձայնվե՞ն արդյոք նրանք օգնել ձեզ ձեր գործերում։ Որքնով ձեզ կհաջողվի նրանց համոզել, այդքանով էլ կլուծվեն ձեր փողային հարցերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Ջրհոս

Զգույշ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ձեր զգացական պոռթկումը կարող են ճիշտ չհասկանալ, առավել ևս, որ նախկինում ձեզ միշտ համեստ եք պահել։ Որպեսզի ոչ մեկին չվիրավորեք, խուսափեք արտասովոր վարքագծից։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 8-14-ը. Ձկներ

Մոլորակների դասավորությունը ձեզ կստիպի մտահոգվել հարազատների առողջությամբ։ Հուզմունքը բացասաբար կարող է անդրադառնալ նաև ձեր ինքնազգացողության վրա։ Աշխատեք չսևեռվել բացասականի վրա, այլ տրամադրվեք դեպի լավը։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 5905 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 289 անգամ
15.05.2024
Դիտվել է 250 անգամ
17.05.2024
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster