Ինչպես հաղթահարել բարդույթները. 6 տարբերակ
22.02.2019
Հոգեբանությունը մեզ պատմում է գիտակցված և անգիտակցաբար ձևավորված կարծրատիպերի, զգացմունքների, մտքերի մասին, որոնք հիմնված են մեր հիշողությունների, փորձի վրա և որոնք մեր մեջ ձևավորել են վարքի և էմոցիաների որոշակի շաբլոն: Այս ամենը հասարակությունում անվանում են բարդույթներ, որոնք, ինչպես համարվում է, խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:
Ինտրահոգեբան Մարիա Կոնտեն ունի իր հայացքը այս ամենի հանդեպ: Նա համոզված է` պետք է սովորել ապրել, այդ ժամանակ բարդույթների հարցը ինքն իրեն կփակվի: Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:
Փորձեք նայել բարդույթներին այլ անկյունից: Բարդույթը դա իրավիճակ է, որին մարդը ինքն է հասնում: Դրա հիմքում կարող են լինել վախը, նախանձը, նմանակումը դեռ մանկուց: Ծնողները կարևոր գործոն են երեխայի գիտակցության ձևավորման մեջ: Այն թե ինչպես է փոքրիկը ընկալել իր մայրիկին, հիմք է դնում նրա հարաբերությունների ձևավորմանը բոլոր կանանց հետ, ում նա կհանդիպի իր կյանքում: Բացի այդ հենց դա է ազդելու նրա վրա, թե ինչպիսին է լինելու նրա տունը, ապրելու վայրը, աշխատանքը: Հոր ընկալումը հիմք է դառնում կյանքում հանդիպած տղամարդկանց հետ հարաբերություններում: Սակայն այս ամենը կարելի է փոխել:
Ոչ մի պայման
Պետք չէ պայմաններ դնել ոչ ինքներդ ձեզ, ոչ կյանքին, ոչ այլ մարդկանց: Կարևոր է ընդունել և հարգել ինքներդ ձեզ` ձեր կյանքում գտնվող մարդկանց ընտրության և տեղի ունեցող իրադարձությունների համար: Փորձեք հասկանալ, որ ձեր կյանքը հորինված և ստեղծված է ձեր կողմից:
Ընդունեք ինքներդ ձեզ
Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: Եթե դուք ձեզ նվաստացրել եք, ձեզ միանգամից կնվաստացնեն խանութում, փողոցում, տրանսպորտում: Ուրիշի վրա նեղանալը, նույնպես նշանակում է ինքներդ ձեր վրա նեղանալ: Ծիծաղել ուրիշի վրա՝ ծիծաղել ինքներդ ձեր վրա: Ատել ինչ-որ մեկին՝ ատել ինքներդ ձեզ: Ոչ մեկը չի կարող ձեզ անախորժություններ պատճառել առանց ձեր թույլտվության: Նույն կերպ դուք չեք կարող դա անել ուրիշի հետ առանց նրանց ներքին թույլտվության:
Դուք ունեք ամեն անհրաժեշտ բան
Ինչու՞ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք ունենք տուն, աշխատանք, մտերիմներ, հնարավորություններ: Ինչու՞ պետք է կորցնել ոտքերը, որպեսզի հասկանալ, որ կարելի է վազել: Եվ ընդհանրապես ինչու՞ է պետք կորցնել որևէ բան, որպեսզի սկսել այն գնահատել: Սովորելով գնահատել այն ինչ մենք ունենք, կարիք չի լինի կորցնել դա:
Անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ
Երջանկությունը անկեղծություն է: Պետք չէ դերեր խաղալ, դիմակներ կրել: Նախանձը անգիտություն է, նմանակումը՝ ինքնասպանություն: Եղեք ձեզանով: Խոստովանեք՝ ես 40, 50, 60 տարեկան եմ, և այդ ես եմ: Օգնեք, օգնեք առանց պայմանների, ուղղակի որովհետև դուք ունեք այդպիսի պահանջ ձեր ներսում, այլ ոչ թե որևէ բան ստանալու ակնկալիք: Հակառակ դեպքում ավելին եք կորցնում:
Հասկացեք ինքներդ ձեզ և ձեր ճաշակը
Հարցրեք ինքներդ ձեզ՝ ով եք դուք, ինչ եք սիրում: Ո՞րն է ձեր սիրած ուտեստը: Եվ կարևորը, պատասխանեք՝ այն ինչ դուք անվանում եք սիրելի, իրո՞ք ձեր ճաշակն է, թե՞ ծնողների, ընկերների, հասարակության կողմից պարտադրածը: Ո՞վ է այն մարդը, ով հայելու միջից ձեզ է նայում, ով աշխատում է օրական 24 ժամ: Արդյո՞ք նա ձեր սիրո, ուշադրության և գովասանքի նվաճումն է:
Որևէ բանին հասնելու համար, պետք է դրան ժամանակ տրամադրել
Կյանքում ամեն ինչ պետք է հեշտ տրվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Օրինակ, ես ունեմ ձիգ որովայն, սակայն, եթե ես ձեզ ցույց տամ վարժությունը, ձեր որովայնը վաղը այդպիսին չի դառնա: Դուք պետք է անեք այդ վարժությունը: Պետք է մոռանալ ծուլության մասին, սիրել ինքներդ ձեր մասին հոգ տանելը և սովորացնել ձեր մարմինը լինել գեղեցիկ: Նաև ժամանակ է պետք ինքներդ ձեզ ընդունելու համար:
Հիշեք, բարդույթներ չկան: Այն ամենը, ինչ մեզ տարբերում է ուրիշներից, մեր եզակիությունն է: Կարևոր է տեսնել այդ եզակիությունը, նրա մեջ գտնել ռեսուրս և ներուժ, որը կարելի է բացել և դրա շնորհիվ աճել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4439 անգամ
Читать на русском
|