Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սեքսի 5 թշնամիները

25.01.2019

Շատ բառեր և քայլեր կարող են կոտրել մարդկանց միջև գոյություն ունեցող ռոմանտիկան, սակայն դուք կարող եք վերահսկել իրավիճակը և զերծ մնալ սխալներից, որոնք կարող են վնասել ձեր ինտիմ կյանքը: Կարևորը ննջասենյակ չթողնել կատարյալ սեքսի 5 թշնամիներին` հոգնածությանը, վեճերին, համեմատությունները, բարդույթներին և իդեալականացմանը:

Դուք ամբողջ օրը աշխատանքային վայրում էիք և տանն էլ դժվար եք թուլանում՝պետք է պատրաստել ճաշը, օգնել երեխային անել դասերը, հավաքել տունը:

Դժվար օրից հետո նորմալ է հոգնածություն զգալ և ուժ չունենալ կրքոտ գիշեր անցկացնելու համար: Այդպիսի վիճակում ավելի լավ է հրաժարվել սեքսից, քան համաձայնվել զբաղվել սիրով՝ այդ ընթացքում մտածելով խնդիրների մասին:

Ննջասենյակը սիրո և ներդաշնակության վայր է, այդ պատճառով բոլոր վեճերը թողնում եք այդ սենյակից դուրս: Եթե չի հաջողվել խուսափել վեճից, ոչ մի դեպքում մի պառկեք քանի դեռ չեք հաշտվել: Իհարկե որոշ դեպքերում սեքսը կարող է լավ միջոց լինել հաշտվելու համար, սակայն ավելի լավ է պարզել բոլոր հարցերը, այնուհետև անցնել ինտիմի:

Երբեք անկողնում տղամարդուն մի հիշացրեք ձեր նախկին ընկերների մասին: Տղամարդիկ չեն սիրում, երբ նրանց համեմատում են ուրիշների հետ, նույնիսկ, եթե շահեկան վիճակում են: Սիրով զբացվելուց նրանք ցանկանում են, որ դուք այդ պահին միայն իրենցը լինեք:

600x580

Անկողնում մոռացեք ձեր բոլոր բարդույթների մասին: Հիշեք, անկողնում դուք թագուհի եք: Մտածել, թե ինչ տեսք դուք այդ պահին ունեք, ձեզ ոչ մի հաճույք չի պատճառի:

Պետք չէ ձեր սիրելիին պատմել ձեր թերությունների մասին: Տղամարդկանց գրավում են ինքնավստահ կանայք:

Մենք մանկուց երազում ենք կատարյալ հարաբերությունների մասին, արքայազնի մասին, ով մեզ ձեռքերի վրա է կտանի, նվերներով կշրջապատի: Սակայն իրականությունը միշտ չէ, որ համըկնում է երազանքների հետ: Մեր առջև հասարակ մարդ է, ով կարող է լինել հոգնած, բարկացած կամ անուշադիր: Սովորեք սիրել և ընդունել ձեր տղամարդուն իր թերություններով հանդերձ և մի պահանջեք նրանից լինել կատարյալ․ դա ուղակի անհնար է իրական կյանքում: Դուք կարող եք բոլոր խնդիրները միասին լուծել, եթե իրար հանդեպ սիրով, ըմբռնումով և հոգատարությամբ լցվեք: Դա ամենակարևորն է սիրող մարդկանց հարաբերություններում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9837 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1289 անգամ
19.06.2026
Դիտվել է 396 անգամ
23.06.2026
Դիտվել է 231 անգամ
25.06.2026
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster