Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բռունցք արեք և տեսեք, նշված 4 տեսակներից, որին եք պատկանում

28.11.2018

1. Այս մարդիկ համեստ են, բայց հաճախ հանճարներ են:

Նրանք բազմակողմանի զարգացած են և տեղեկացված, ուղղակի քայլող հանրագիտարան են: Դուք կենտրանացած չեք մեկ բանի վրա, դուք փորձում եք հասնել անհասանելիին, ձեզ դուր է գալիս գիտելիքներ ստանալ և ճանաչել աշխարհը, իսկ ձեր կարողությունները օգնում են ձեզ այդ հարցում: Դուք աշխույժ և գաղափարներով լի անձնավորություն եք:

Անձի հակառակ կողմը. հասարակական մարդ լինելու ֆոնի վրա, միայն ընտրվածները կարող են իմանալ, թե իրականում դուք ինչպիսինն եք, քանի որ ներսում դուք բավականին փակ անձնավորություն եք:

600x580

2. Այս մարդիկ կառուցում են իրենք իրենց: Երբեմն նրանք մռայլ են թվում, սակայն ներքուստ բավականին փափուկ են և նույնիսկ խոցելի:

Բոլոր գիտելիքները, որոնք միշտ չէ, որ հեշտությամբ են տրվում, հետաքրքրությամբ հայթհայթվում են միայն անհրաժեշտության դեպքում: Դուք սուր ինտուիցիա ունեք, սակայն այն ավելի շատ տեխնիկական բնույթի է, քան նման է 6-րդ զգայարանի, որովհետև ձեր պրակտիկ ուղեղն անընդհատ հաշվարկների, համեմատությունների և լավ լուծում փնտրելու մեջ է:

Անձի հակառակ կողմը. դուք սխալվում եք մարդկանց մեջ: Ավելի լավ է մեկ քայլ հետ անել, որպեսզի դատել նրանց մասին կամ ընդհանրապես չդատել: Դուք հազվադեպ պատահող թռչուն եք, սակայն ձեզ թվում է, որ ձեզ թերագնահատում են:

600x580

3. Այս մարդիկ իրատես են, հստակ կանգնած են ոտքերի վրա և երբեմն հաշվենկատ են, սակայն դա չի նշանակում, որ ուրիշների հաշվին օգուտ ունեն:

Այս մարդիկ ունեն ստեղծագործելու կարողություններ, որոնք և կգտնեն իրենց արտահայտվելու ձևը, քանի որ գիտեն, թե ինչ են ցանկանում ստանալ կյանքից: Ընկերների աջակցությունը ստանալու դեպքում դուք կարող եք սարեր շուռ տալ: Վստահելի եք, ազնիվ և լուրջ:

Անձի հակառակ կողմը. նպատակին հասնելու մոլուցքով տարված մի մոռացեք հողին կանգնել: Իրականությունից կտրվելով, դուք ունակ չեք լինի ճիշտ գնահատական տալ, իսկ օբյեկտիվ գնահատականի համար ձեր ձեռքը միշտ զարկերակին պետք է պահեք:

600x580

4. Այս մարդիկ ուշադիր են և ամեն ինչին մանրակրկտորեն են մոտենում:

Նրանք ունակ են մեկ քարից դղյակ կառուցել, իսկ կոպեկից կարողություն հավաքել։  Միաժամանակ նրանք կարողանում են ռացիոնալ կերպով ղեկավարել ոչ միայն փոքր բյուջեները, այլև սեփական ռեսուրսները: Այս մարդկանց կարգախոսն է՝ դանդաղ կգնաս, հեռու կհասնես: Նրանք գլուխ գովան չեն և սիրում են միապաղաղություն, լռություն և հանգստություն:

Անձի հակառակ կողմը. այլ տեսակի մարդկանց հետ շփումը միայն դրական արդյունք կտա, մի փակվեք ձեր սեփական միջանցքում, չ՞է որ ձեր զգուշավորությունը չի թույլ տա ձեզ ռիսկի դիմել, որպեսզի պարտվեք: ճանապարհի վերջում միայն շամպայն է, կարևորը՝ հետդ խմող լինի:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12038 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 747 անգամ
10.11.2026
Դիտվել է 506 անգամ
13.11.2026
Դիտվել է 341 անգամ
15.11.2026
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster