Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

10 նշան, որ դուք ունեք կատարյալ ամուսին

01.08.2018

Անթերի մարդ գոյություն չունի, սակայն երբ մենք սիրահարվում ենք՝ ընտրյալը թվում է ամենահիանալին: Սակայն ժամանակի ընթացքում կարող են կասկածներ առաջանալ՝ արդյո՞ք մենք ճիշտ ընտրություն ենք կատարել:

Ահա կատարյալ ամուսնու մի քանի բնորոշ հատկանիշներ:

1. Չի վախենում բարդություններից և լուծում է խնդիրները

Իսկական տղամարդը դա ոչ միայն ծեծված գեղեցիկ խոսքերն են, այլև վճռական քայլերը: Դժվար պահին նա միշտ պատրաստ է դեմ տալ իր ամուր տղամարդկային ուսը:

2. Կարող է ինքնուրույն ընթրիք պատրաստել

(Եվ միաժամանակ չօգտագործել ամբողջ սպասքը): Տղամարդկային տեսք ունեցող և ընթրիք պատրաստել կարողացող ամուսինը կատարյալ է: Այդպես են կարծում ժամանակակից կանայք: Եթե նույնիսկ նա միայն մաքրի բանջարեղենը և գեղեցիկ մաուցի՝ դա բավարար է:

3. Միշտ կաջակցի, եթե նույնիսկ դուք լուրջ սխալ եք արել

Մենք բոլորս սխալներ անում ենք, և երբ դա տեղի է ունենում, ձեր երկրորդ կեսը պետք է միշտ ձեր կողքին լինի: Նույնիսկ, եթե դուք սխալ եք: Ձեզ փնովելու փոխարեն նա պետք է ձեզ աջակցի:

4. Ուշադրություն է դարձնում մանրուքներին

Դա չի նշանակում, որ տղամարդը պետք է իմանա ձեր կյանքի ամեն մանրուք կամ հիշի, թե ինչ էիք դուք հագել առաջին ժամադրության ժամանակ: Սակայն նա հստակ գիտի՝ որքան շաքարավազ եք դուք լցնում թեյի մեջ կամ որ երգն է ձեր սիրածը:

5. Նա իմաստուն է, այլ ոչ միայն խելացի

Անխոս, օգտակար է կողքին ունենալ մարդ, ով գիտի ատոմային ֆիզիկայի սկզբունքները, սակայն ավելի կարևոր է, որ ձեր կողքին այնպիսի մեկը լինի, ով կարողանում է ելքեր գտնել սովորական կենցաղային իրավիճակներից: Եթե ձեր տղամարդը ունակ է ձեզ օգտակար խորհուրդ տալ, երբ դուք, օրինակ, վիճել եք մայրիկի հետ, ուրեմն ձեր բախտը բերել է:

6. Գիտի ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը

600x580

Երբ դուք անտրամադիր եք, ձեր տղամարդը գիտի, թե ինչպես բարձրացնել այն: Նա կարող է կատակել, աջակցել կամ անել այն, ինչը կօգնի ձեզ ավելի լավ զգալ:

7. Կարողանում է պայմանավորվել և փոխզիջման գալ

Ոստիկանների, սանտեխնիկների, լացող կանանց հետ և ոչ մի սպառնալիք կամ կաշառք:

8. Նա չի մոռանում ձեր խնդիրների մասին հենց դուրս է գալիս տանից

Սովորաբար տղամարդկանց բարդ է կենտրոնանալ մի քանի գործերի վրա միաժամանակ, սակայն սիրող մարդը չի հետաձգի ձեր խնդիրների լուծումը:

9. Ձեր կարծիքը կարևոր է նրա համար

Ամուսինները պետք է ոչ միայն ապրեն միասին, այև խորհրդատուներ լինեն: Խոսքը չի գնում մշտապես հսկողության տակ պահելու մասին: Ուղղակի կարևոր է կարողանալ միասին որոշումներ կայացնել:

10. Նա օգնում է ձեզ տնային գործերում

Եթե ձեր ամուսինը գնահատում և հարգում է ձեզ, նա ձեզանից չի սարքի տան աշխատող: Նա գիտակցում է, որ դուք էլ հոգնում եք աշխատանքային վայրում և այդ պատճառով օգնում է ձեզ տնային գործերում:

Իհարկե յուրաքանչյուր մարդ ունի իր իդեալը: Կարևոր է գտնել նրան, ում համար դուք առաջին տեղում կլինեք և ում դուք կտաք առաջնահերթությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12101 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11640 անգամ
04.05.2026
Դիտվել է 1525 անգամ
06.05.2026
Դիտվել է 319 անգամ
07.05.2026
Դիտվել է 252 անգամ
08.05.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster