ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ
Մրայա Քերին ամուսնանում է
28.04.2012
Նիք Քենոնը, բուժվելով ծանր հիվանդությունից, նորից ամուսնության առաջարկ է արել Մրայա Քերիին: Բայց այս անգամ անմոռանալի արարողությունը տեղի կունենա երկրագնդի ամենառոմանտիկ վայրում' սիրահարների քաղաք Փարիզում: Այս մասին Քերին գրել է իր թվիթերյան էջում. «Լինելու է անմոռանալի տոնախմբություն: Սիրում եմ ձեզ, չեմ համբերում, թե երբ եմ ձեզ տեսնելու Փարիզում…Համբուրում եմ»: Երեկ նրանք Փարիզի հյուրանոցներից մեկում փոխանակել են ամուսնական մատանիներ: Հիշեցնենք, որ Մրայա Քերին և Նիք Քենոնն արդեն միասին են 4 տարի եւ մեծացնում են երկվորյակներ Մոնրոյին և Մորոկային:
Կարդացեք նաեւ Մրայա Քերին վերջապես ցույց է տվել իր երկվորյակներին
VIDEO
Դիտվել է 2555 անգամ
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը
17.05.2024 Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:
Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում
07.05.2024 Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:
Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա
26.04.2024 Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։
Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը
16.04.2024 Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։
Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը
04.04.2024 Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։
Մանուկների գեղագիտական աշխարհում
16.03.2024 Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։
Բաժնի բոլոր նյութերը
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14 Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։ 20-05-2024 11:07 Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։ 20-05-2024 10:59 «Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։ Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։ 20-05-2024 10:51 Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։ 20-05-2024 07:22 42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LADY NEWS TV
VIDEO
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024 Դիտվել է 292 անգամ 15.05.2024 Դիտվել է 250 անգամ 17.05.2024 Դիտվել է 206 անգամ