Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Անցնելով 30-ը. ինչն է անհանգստացնում կնոջը այդ տարիքում

19.04.2018

Ըստ վիճակագրության, մարդը իր կյանքի բարձրունքներին է հասնում 30-ից հետո: Կան բազմաթիվ օրինակներ, դրանցից ամենաերևացողը իհարկե աստղերինն է:

Օրինակ, դերասանուհի Սյուզան Սարանդոնը երեք անգամ առաջադրվել է Օսկար ստանալու համար, սակայն այդ բոլոր դերասանների համար փափագելի արձանիկը ստացել է  միայն 48 տարեկանում: Մյուս օրինակը գիտության աշխարհից է՝ ֆրանսուհի Մարիա Քյուրին առաջին Նոբելյան մրցանակը ստացել է 36 տարեկանում:

Ամուր հայացք

30-ամյա կանանց վհատության հիմնական պատճառը... կայունությունն է: Բոլոր ռոմանտիկ երազանքները, սիրային փոթորիկները և կարիերայում առաջին անփորձ քայլերը մնացել են անցյալում: Թվում է, ոչ մի նոր բան չկա և իրադարձությունները ավելի դժվար են հուզում երևակայությունը: Կյանքը դառնում է կանխատեսելի՝ աստիճանաբար վերածվելով միօրինակության: Կինը ռոմանտիկ անձնավորություն է, նրան փոփոխություններ են հարկավոր, նա ցանկանում է զարմանալ, սիրախաղ անել և մեկ-մեկ էլ՝ խենթություններ: Հոգով Միշտ երիտասարդ, նա պետք է ժպիտներ պարգևի, հաճոյախոսություններ հավաքի և վայելի կյանքը: Հասկանալը, որ ժամանակը անցնում է մատների արանքով՝ տանելով լավագույն պահերը, տխրեցնում է: Անցյալը հետ չես բերի, առօրյան ուրախություն չի պարգևում, իսկ ապագան ոչ մի բացահայտումներ չի խոստանում:

Պարզվում է, որ երբևիցե ցանկալի վստահությունը վաղվա օրվա հանդեպ այսօր այլևս պետք չէ: Իսկ արդյո՞ք դրան չենք ձգտում մենք երիտասարդ տարիքում: Ինչի՞ համար ենք անցնում ջրի և կրակի միջով, եթե ոչ հանգիստ ապագա ապահովելու համար: Անհրաժեշտ է հիշել, թե ինչի համար ենք մենք ապրել կյանքի ատաջին կեսը: Ձեռք բերված կայունության հաճելին այն է, որ այժմ կա վայր, որտեղ կարող ենք հանգստանալ, պայքարի տրամադրվել և նոր ուժերով գցվել կյանքի եռացող հոսքի մեջ: Իսկ ռոմանտիկան մենք արդեն կարողանում ենք մեր ձեռքերով ստեղծել:

Ցանկալի տակդիրներ

Մեր օրերին 30-ամյա կինը պարտադիր չէ, որ հասցրած լինի մայրանալ: Շատերին հուզում է «մանկական» հարցը, սակայն ինչու՞: Ժամանա՞կն է արդեն մայրանալու, թե՞ հոգնել եք լինել հպարտ և անկախ բիզնես լեդի: Իսկ միգուցե հոգնե՞լ եք անընդհատ հետաքրքրվողներից: Ոչ մի տեղ նշված չէ, որ հենց հիմա է ժամանակը երեխա ունենալու: Այդ պատճառով մի նեղվեք, միայն կինը գիտի, թե երբ է պատրաստ մայրանալու, և, եթե մինչև այժմ դա տեղի չի ունեցել, ուրեմն ամեն ինչ իր պատճառն ունի:

Երջանկության թռչունը

600x580

Տղամարդուն տարիքին զուգընթաց նմանեցնում են գինու հետ՝ գնալով դառնում է ավելի լավը։ Կնոջը կարելի է նմանեցնել կոնյակի հետ, նա տարիներով ավելի է թանկանում: Անցնելով 30-ի շեմը, կինն արդեն լավ է պատկերացնում, թե ինչ է ցանկանում և ինչպես հասնել դրան: Սակայն կարևորը, նա գիտի, թե ինչի է արժանի: Կինն ունի կազմավորված սկզբունքներ և ավելի վստահելի է, ինչը նրան անգին է դարձնում: 30-ի մոտ արդեն հայտնվում է փորձը և իմաստությունը, ինչը թույլ է տալիս խուսափել շատ տհաճ սխալներից: Այդպիսի կինը շատ հետաքրքիր զրուցակից է: Նա լավ է տիրապետում իրեն և իրավիճակը, գիտի, թե ինչպես ընդգծել իր առավելությունները և թաքցնել թերությունները:

30-ի գլխավոր առավելությունը կայունության և նորության համադրությունն է: Կյանքի այս ժամանակաշրջանը բացում է ինքնարտահայտման հնարավորություններ, որոնք առաջ անհասանելի էին: 30-ում այլ են արժեքները, ուրիշ է ընկալումը, սպասելիքները... Մի խոսքով, 30-ում կյանքը շարունակվում է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9785 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11641 անգամ
04.05.2026
Դիտվել է 1525 անգամ
06.05.2026
Դիտվել է 319 անգամ
07.05.2026
Դիտվել է 252 անգամ
08.05.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster