Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կատարյալ ընտանիք, ինչպիսի՞ն է այն

06.04.2018

Դժվար թե ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկը հավատում է, որ հնարավոր է ստեղծել կատարյալ ընտանիք: Իսկ երազել դրա մասին շարունակում են բոլորը և սպասում են իրենց կատարյալ ամուսնուն, փորձում դաստիարակել կատարյալ երեխային և ամեն ինչում ձգտում կատարյալին:

Որտեղի՞ց է գալիս կատարյալ ընտանիքի մասին հասկացությունը

Ամեն մարդ, ինքն է դա ստեղծում իր գլխում՝ հավաքելով կերպարներ մանկությունից, շրջապատող աշխարհից, հասարակությունից: Դա կարող է լինել հակապատկերը այն ընտանիքի, որտեղ մեծացել է այդ մարդը:

Յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը կատարյալ ընտանիքի մասին և հոգեբանները համարում են, որ դա նորմալ է, սակայն միայն այն դեպքում, եթե այդ կատարյալին կարելի է հասնել: Այսինքն, եթե շեմը նորմալ մակարդակի վրա է դրված ու ցանկալիին հասնելու համար անհրաժեշտ է ուղղակի առաջ գնալ։ Դա շատ լավ է, քանի որ այդ դեպքում զույգը կարող է հաջողության հասնել: Իսկ եթե շեմը շատ բարձր է կամ ունի անիրատեսական գծեր, ոչ մի լավ բան դրանում չկա: Այդպիսի դեպքերում մարդը չգիտի, թե ինչ պահանջի ինքն իրենից և իր զույգից:

Ինչպիսի՞ իդեալականացումից պետք է խուսափել

Անկասկած, բոլորը ցանկանում են, որ ընտանիքում իշխի սերը և փոխըմբռնումը: Ցանկալի է, որ բոլորը սիրո մեջ ապրեն և զույգերը, և բարեկամները: Եվ թվում է այդպիսի իդեալականացման մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն դա առաջին հայացքից:

Եթե ընտանիքն իրական է, նորմալ և հաջողակ, ապա այնպիսի զգացողություններ, ինչպիսիք պարբերական վրդովվածությունը, մրցակցությունը, եսասիրությունը, բացասական զգացմունքների արտահայտումն են, սիրո երկրորդ կողմն է: Սակայն մարդիկ դրա մասին չեն մտածում՝ ցանկանալով ապրել մշտական ներդաշնակության մեջ:
Կատարյալության պատկերը կարող է շարունակվել որոշ ժամանակ, սակայն հենց մեկն այլ զգացմունքներ ապրի, որոնք դուրս են կատարյալ լինելու կերպարից, դա բացասաբար է ընկալվում և փլուզում հարաբերությունները: Բայց չէ՞ որ, երջանիկ ընտանիքում ամուսինները կարողանում են ընդունել իրար տարբեր կերպարներում, այդ կերպ հաստատելով, որ ամեն ինչից անկախ միշտ իրար կողք են լինելու:

Յուրաքանչյուր մարդու մեջ պայքարում են երկու էություն: Մեկը ցանկանում է ազատություն և անկախություն, մյուսը ցանկանում է լինել երջանիկ հարաբերություններում: Ստեղծվում է փարոս, որի տատանումների ժամանակ կառուցվում են լավ, ճիշտ հարաբերություններ, որոնք ոչ մեկին չեն քայքայում:

Կոնֆլիկտների բացակայություն

600x580

Մարդը ինքնին ոչ միշտ է սիրում կոնֆլիկտներ, այդ պատճառով կյանքի բոլոր բնագավառներում փորձում է բանակցություններ վարել՝ ավելորդ բացասական զգացմուքններից խուսափելու համար:

Սակայն հենց կոնֆլիկտները, եթե իհարկե հաճախ չեն, կարող են լուծել ընտանեկան շատ խնդիրներ: Վեճերի ընթացքում են մարդիկ պնդում իրենց կարծիքը, ընդունում հստակ դիրք և լսում միմյանց:

Եթե ընտանիքում չեն վիճում, չեն բարձրացնում ձայնը, դա չի խոսում կատարյալ հարաբերությունների մասին, այլ՝ դրանց բացակայության: Զույգում մարդիկ դադարել են միմյանց ինչ-որ բան ապացուցել, քանի որ այլևս հույս չունեն, որ լսված կլինեն:

Պետք է սովորել կատարյալին միասին ձգտել, հասկանալով սակայն, որ կատարյալ լինելն այդքան էլ լավ չէ, որքան թվում է երազանքներում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5319 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 153 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster