Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

5 լավագույն ըմպելիք առույգանալու համար

08.02.2018

Ամեն առավոտ մարդիկ խմում են սուրճ թարմանալու հույսով: Սակայն գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք սուրճից պակաս ազդեցիկ չեն:

Ցիտրուսային էներգետիկ

Այս ըմպելիքը համարվում է ամենալավերից մեկը: Այն պարունակում է շատ ցիտրուսային, ինչն օրգանիզմին առույգություն է պարգևում և այն մաքրում տոքսիններից:

Բաղադրություն․ ջուր (400 մլ), կիտրոնի հյութ (100 մլ), լայմի հյութ (100 մլ), մեղր (2 թեյի գդալ), ծովի աղ (կես թեյի գդալ):

Ջուրը հարկավոր է թեթևակիորեն տաքացնել: Այնուհետև երկար խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում, այնքան, որ մեղրը և աղը ամբողջությամբ հալվեն:

Էներգետիկ-նախաճաշ

Եթե այս ըմպելիքը խմեք հենց առավոտվանից, ապա դուք անսահման էներգիայով կլիցքավորվեք և կուշտ կմնաք բավականին երկար ժամանակ:

Բաղադրություն․ կաթ (200 մլ), յոգուրտ առանց հավելումների (100 մլ), բանան (1 հատ), կաղամբի տերևներ (2-3 հատ), նուշի յուղ (2 ճաշի գդալ), կտավատի սերմ (1 ճաշի գդալ):

Բաղադրիչներն անհրաժեշտ է լցնել բլենդերի մեջ և լավ խառնել: Այնուհետև առավոտյան խմել:

Էներգետիկ լիցքավորում

Արագ և առանց խնդրի առույգանալ կօգնի ոչ բարդ կոկտեյլը:

Բաղադրություն․ ջուր (300 մլ), կիտրոն (մի քանի կտոր), կայենյան պղպեղ (մեկ պտղունց):

Ավելի լավ է չօգտագործել շատ սառը կամ շատ տաք ջուր: Կիտրոնն անհրաժեշտ է կտրատել և ավելացնել ջրի մեջ, այնուհետև ավելացնել կայենյան պղպեղ: Կարևորը կծուն չափավոր անելն է:

600x580

Արևի ուժը

Այս ըմպելիքի բաղադրիչները կօգնեն օրգանիզմը լցնել էներգիայով, ինչպես նաև բարձրացնել իմունիտետը:

Բաղադրություն․ կաթ (500 մլ), կակաո-փոշի (1 ճաշի գդալ), ագավայի օշարակ (1 թեյի գդալ), կոկոսի յուղ (1 թեյի գդալ), չորացած կամ թարմ կոճապղպեղ (1 թեյի գդալ), քրքում (1 թեյի գդալ):

Տաքացրեք կաթը, ավելացրեք կոկոսի յուղը, որպեսզի այն հալվի: Այնուհետև ավելացրեք մնացած համեմունքները և հարեք բլենդերով:

Վարդագույն ջուր

Դա կարկադեն է: Այս ըմպելիքը շատ է թարմացնում ու նաև առույգացնում:

Բաղադրություն․ չորացած գիբիսկուս (խոշոր տերևներ) 2 ճաշի գդալ, ջուր (1 լ), էլեուտերոկոկկի թուրմ (կես թեյի գդալ), մեղր (1 ճաշի գդալ):

Պատրաստեք թեյերի թուրմերը, թողեք մնա, սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան: Այնուհետև քամիչով անցկացրեք կարկադեն, ավելացրեք մեղրը և էլեուտերոկոկկի թուրմը: Այնուհետև կարելի է արդեն խմել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 7800 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 299 անգամ
07.05.2024
Դիտվել է 236 անգամ
08.05.2024
Դիտվել է 217 անգամ
09.05.2024
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster