Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Երջանիկ ամուսնության 7 կանոն, որոնք գործում են

17.01.2018

Ինչի՞ վրա է հիմնվում երջանկությունն ընտանիքում։ Ահա 7 կանոն, որոնց պետք է հետևել երջանիկ լինելու համար։

Կանոն 1. Գնահատել ոչ կատարյալ հարաբերությունները

Պետք չէ վախենալ ոչ կատարյալ լինելուց։ Կատարյալ ընտանեկան միությունը  երկու քարացած սրտերի միություն է։ Կյանքն անկանխատեսելի է, բազմազան։ Այն երբեք կատարյալ չէ և մշտապես փոփոխվող է։ Մեզանից ոչ մեկը երբեք մշտապես վերելք չի ապրում, լինում են վերելքներ, անկումներ, հաջողություններ և ձախողումներ։ Կյանքն այդպիսինն է։ Կարևոր է կարողանալ ընդունել այն իր բազմազանությամբ և ներել միմյանց։

Կանոն 2․  Հարգել

Զայրույթի ժամանակ պետք է հիշել, որ ցանկացած անցած սահման, յուրաքանչյուր վիրավորանք դիմացինի սրտում սպի է թողնում։

Կանոն 3․ Վստահել և չխախտել սահմանները

600x580

Երբեք ձեզ թույլ մի տվեք հետևել, գրպանները փորփրել։ Մի նվաստացրեք ոչ ձեզ, ոչ էլ զույգին։

Կանոն 4․ Պահպանեք հիերարխիան

Ժամանակակից ընտանիքներում հաճախ առաջին հերթին երեխաններն են, և ամեն ինչ պտտվում է նրանց շուրջ։ Մայրիկները երեխաների հետ քնում են մինչև նրանց 5 տարեկան դառնալը, մեծահասակների ողջ ազատ ժամանակը տրամադրվում է երեխաներին։ Ու՞մ է դա պետք։ Իհարկե՝ ոչ երեխաներին։ Դա զրկում է նրանց համաչափ մեծանալուց, աղավաղում է իրականությունը։ Շնչում եք, արտաշնչում ու սկսում ապրել լիարժեք կյանքով։ Իսկ երեխաները դրան կհարմարվեն, գտնելով իրենց տեղը և հարգելով մեծերին ու նրանց հանգստի և զբաղմունքի իրավունքը։

Կանոն 5․ Զբաղվել սեքսով ու կատակել

600x580

Դրանք անհրաժեշտ են մարդկանց։ Եթե սեքս չկա, իսկ բոլոր ընկերուհիները ասում են, որ նրանք էլ նորմալ սեռական կյանքով չեն ապրում իրենց ամուսինների հետ, միևնույն է՝ դա չէ բնականը։ Եթե խնդիրը չի լուծվում, պետք չէ ամաչել դիմել հոգեբաններին կամ սեքսոլոգներին։

Եվ մի մոռացեք ծիծաղի մասին։ Դա միակ դարմանն է բոլոր մարմնական և հոգեկան ցավերից։ Ծիծաղի ինչպես նաև սեքսի վերացումը կյանքից վատ նշան է։

Կանոն 6․ Զարգանալ

Կանգուն ջուրը ճահիճի է վերածվում, կյանքն առանց նոր գիտելիքների, ունակությունների և տպավորությունների թոշնում է, կորցնում գույները, դառնում ձանձրալի։ Այսօր կրթությունը միայն երիտասարդների համար չէ, կարելի է ցանկացած տարիքում սովորել նորը, կյանքը ուրիշ կողմերից բացահայտել, նոր ընկերներ ձեռք բերել։ Ձեր զույգին նույնպես հետաքրքիր կլինի ձեր հետ։ Նրա մասին էլ մի մոռացեք, իհարկե, օգնեք նրան էլ բացահայտել իր լավ կողմերը, հաղթահարել վախերը, հասնել նպատակներին։ Հիշեք, միակ բանը, որ մենք կարող ենք անել մեր սիրելիների համար՝ օգնել նրանց առաջ գնալ։

Կանոն 7․ Ոչ մեկին չպահել

Ուղղակի ապրեք այնպես, որ ձեր հետ մնալու ցանկություն լինի։ Պետք չէ հարաբերությունները, կենցաղը, երեխաներին խնդրահարույց դարձնել, պետք չէ հերոսություններ անել, մանիպուլյացիաներ անել և ինչ-որ բան ապացուցել։

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ցույց տվեք ձեր բնավորությունը։ Հիշեք, որ բարությունը, վեհանձնությունը մարդկանց դարձնում է երջանիկ, ուրախ և ցանկություն առաջացնում միասին անցնել կյանքի ճանապարհը։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10812 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11641 անգամ
04.05.2026
Դիտվել է 1526 անգամ
06.05.2026
Դիտվել է 319 անգամ
07.05.2026
Դիտվել է 252 անգամ
08.05.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster