Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 բյութի-կանոն արևելյան գեղեցկուհիներից

12.01.2018

Դեռ հին ժամանակներում Արևելքի աղջիկները տարբերվել են իրենց բնական գեղեցկությամբ և գերել տղամարդկանց ամբողջ աշխարհից՝ խորհրդավոր հայացք, նրբագեղ քայլվածք, խիտ և փայլուն մազեր, մետաքսե մաշկ: Հատուկ խնամքը և օգտակար սովորությունները թույլ են տալիս Արևելքի աղջիկներին համարվել երկրագնդի ամենագեղեցիկ կանանցից մեկը:

Ահա նրանց գեղեցղկության 5 կարևոր գաղտնիք.

Հասմիկի յուղ

Եթե ցանկանում եք ունենալ նույնպիսի մետաքսե և խիտ մազեր, ինչպես Արևելյան գեղեցկուհիների մոտ է, ապա շտապեք մոտակա խանութ՝ հասմիկի յուղի հետևից: Ավելացնելով ընդամենը երկու կաթիլ ձեր շամպունի մեջ՝ դուք ձեր մազերին կհաղորդեք փափկություն, փայլ և հիանալի բույր: Իսկ հասմիկի յուղի կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն կունենա մազերի աճի վրա, իսկ արդեն երկու ընթացակարգից հետո ձեր մազերին կնախանձեն արևելյան գեղեցկուհիները:

600x580

Բնական սկրաբ

Արևելյան աղջիկների թավշյա մաշկը ոչ միայն գենետիկայի և լավ էկոլոգիայի արդյունք է, այլև մարմնի խնամքի: Առաջին հերթին դրանք սնուցող սկրաբերն են սուրճի և այլ համեմունքների օգտագործմամաբ, որոնք այդքան հայտնի են Արևելքում՝ քրքումը, մուսկատային ընկույզը, թմինը և այլն:

Այսպիսի սկրաբ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել աղացած սուրճը, դարչինը, մեղրը, քրքումը, շի յուղը, այնուհետև թողնել, որպեսզի այն մի քիչ մնա: Այնուհետև գնացեք լոգարան և քսեք խառնուրդը ամբողջ մարմնին: Շնորհիվ իր հարուստ բաղադրության այդպիսի սկրաբը կտաքացնի մաշկը, կմաքրի ծակոտիները և կօգնի հանել հնացած հյուսվածքները:

600x580

Մաշկի երկփուլանի մաքրում

Պարտադիր չէ հասնել արևելյան երկրներ և գնել մաշկի խնամքի տեղական միջոցներ: Բոլոր հարկավոր բաղադրիչները կան նաև մեզ մոտ: Որպեսզի մաշկը միշտ մնա մաքուր և խնամված, փորձեք երկփուլանի մաքրում:

Այդ նպատակով վերցրեք ձեր սիրելի կոսմետիկ յուղը (օրինակ ձիթայուղ կամ նշի յուղ) ու քսեք ձեր դեմքին, մի մոռացեք աչքերի տակի հատվածի մասին:

Այնուհետև հեռացրեք ավելորդը բամբակե դիսկի օգնությամբ և մաքրելու համար օգտագործեք փրփուր կամ լվացման գել:

Այսպիսի երկփուլային խնամքը թույլ կտա մաքրել մաշկը աղտոտություններից և յուղից: Արդյունքում դուք կստանաք փափուկ և նուրբ մաշկ:

600x580

Դիմակներ եղունգների համար

Մատնահարդարումը ծնունդ է առել Հին Եգիպտոսում: Դեռ թագուհի Կլեոպատրան իր եղունգները խնայով էր ծածկում՝ դրանց մարջանագույն երանգ հաղորդելու համար: Իսկ որպեսզի եղունգները չկոտրվեն, արագ աճեն և փայլեն, արևելյան աղջիկները խորհուրդ են տալիս պարզագույն դիմակներ եղունգների համար՝կիտրոնի հյութից, աղից և մեղրից: Յոդը և վիտամին Е-ն կամրացնեն եղունգները, իսկ մեղրը կսնուցի դրանց օգտակար նյութերով՝ օգնելով պայքարել շերտացման և կոտրատվելու դեմ:

Շաբաթական մեկ անգամ անելով այս դիմակները՝ դուք կունենաք կատարյալ եղունգներ:

600x580

Մարզանք

Արևելյան գեղեցկուհիները մեծամասամբ ունեն սլացիք կազմվածք, նրանց շարժումները նուրբ են և գրավիչ, իսկ կեցվածքը վեհ և սլացիք: Միշտ գեղեցիկ լինելու համար նրանք ամեն առավոտ շնչառական մարմնամարզություն են անում: Այն օգնում է հյուսվածքները թթվածնով ապահովել, օրգանիզմը լցնել էներգիայով և արագացնել մետաբոլիզմը: Մի մոռացեք նաև հավասարակշռված սննդի և ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Արդյունքը երկար չի սպասեցնի:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6767 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 662 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster