37-ամյա Քիմ Քարդաշյանն այդպես էլ ամբողջությամբ չի գոհանում իր արտաքինից: Պարզվում է, ըստ աստղին մոտ կանգնած աղբյուրների՝ նոր տարում նա մտադիր է մի շարք պլաստիկ վիրահատություններ անել:
Քիմի շատ երկրպագուներ վստահ են, որ նա կատարյալ է բոլոր չափանիշներով: Սակայն հեռուստաաստղն այդպես չի կարծում և անդադար շարունակում է կատարելագործել իր արտաքինը: Օրերս ամերիկյան Radar Online պորտալին հայտնի է դարձել, որ 2018 թվականին Քիմը ծրագրում է միանգամից մի քանի խոշոր վիրահատական միջամտություն: Աղբյուրը վստահեցնում է, որ Քարդաշյանը թաթախված է լինելու պլաստիկայով և արդեն մոտ ժամանակներս պատրաստվում է պառկել դանակի տակ: «Քիմը ցանկանում է հեռացնել կոնքերը և վերացնել ճարպերն ինչպես ներսից, այնպես էլ կոնքերի արտաքին հատվածներից»,- ասել է աղբյուրը:
Միաժամանակ աստղին մոտ կանգնած շրջապատն անհանգստություն է հայտնել, որ էլ ավելի գեղեցիկ լինելու իր ցանկություններում Քարդաշյանը շատ հեռուն կարող է գնալ: Նրանց խոսքով` նույնիսկ ընտանիքում երրորդ երեխայի ի հայտ գալու նախօրեին Քանյե Ուեսթի կնոջ մտքերը բացառապես զբաղված են բյութի հնարանքներով:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: