Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին Դեղին Հողագույն Շան տարուն

31.12.2017

Կարմիր Կրակե Աքաղաղին գալիս է փոխարինելու Դեղին Հողագույն Շունը։ Աստղաբանները գուշակում են, որ նոր 2018 տարին կենդանակերպի նշանների համար լինելու է ինչ-որ նոր բանի սկիզբը։ Մարդկանց սպասում են փոփոխություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ կարիերայի առումով։ 

Դեղին Հողային Շունը խորհրդանշում է հողի տարերքը։ Նրան բնորոշ են այնպիսի գծեր, ինչպիսիք են կայունությունը, հավատարմությունը և կապվածությունը։ Չնայած, որ այն սոցիալական կենդանի է, առաջին հերթին կարևորում է  իր մոտ կարգուկանոն հաստատելը, այդ պատճառով մարդկությունը ձգտելու է կյանքի փոթորքոտ ալիքները  վերադարձնել բնականոն և խաղաղ հուն։

Շունն առատաձեռն է և քաղաքավարի, սակայն նա երբեմն բավականին ագահ է լինում։ Իր բարիքները նա առանց շտապելու է հավաքելու, նպատակներ է դնելու և հաստատուն քայլերով հասնելուուզածին։ Նրան ուրիշինը պետք չէ, սակայն սեփականի համար նա մինչև վերջ կռիվ կտա։ Ի տարբերություն Աքաղաղի, Շունը առաջ է շարժվում «համբերությունը և ջանասիրությունն ամեն ինչ հաղթահարում են» սկզբունքով։ Այդ պատճառով գալիք տարի պետք է լինել համբերատար և ջանասեր, պահանջկոտ սեփական անձի և ուրիշների հանդեպ։

Հողի տարերքը կապված է կանոնների և ավանդույթների հետ, այդ պատճառով Հողագույն Շան տարուն կարևոր է հետևողական լինել սեփական սկզբունքների հանդեպ։ Արդար և փոքր-ինչ իդեալականացնող, Շունը կենտրոնացած է գործընկերության վրա, այդ պատճառով միությունների թեման առավել բարձր է հնչելու ամբողջ տարվա ընթացքում։

Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա Շունը նշանակալի և մեծամասամբ լավ իրադարձություններ է բերելու կենդանակերպի բոլոր նշանների համար։ Քանի որ այն հավատարմության և մշտականության խորհրդանիշ է, ապա այս տարի երկարակյաց ամուսնական հարաբերությունների տարի է լինելու։

600x580

Տարին բավականին բարենպաստ է գործնական ակտիվության համար։ Կենդանկերպի նշանների մեծամասնությունը հիանալի հնարավորություն կունենան լավացնել իրենց ֆինանսական վիճակը։ Սակայն հաջողությունը համառներինն ու դիմացկուններինն լինելու։ Նրանցը, ովքեր պատրաստ կլինեն աշխատել և պատասխանատվություն վերցնել իրենց վրա։

Չնայած նրան, որ շունը փոփոխություններ չի սիրում և շքեղության չի ձգտում՝ ամեն ինչ կանի, որպեսզի երկրագնդի մարդիկ կարողանան լավացնել իրենց կենցաղային պայմանները։

Շան տարին նաև նշանավորվում է գիտա-տեխնիկական առաջընթացով։ Հասարակության մոտ հետաքրքրություն կառաջանա գիտության անսովոր ճյուղերի նկատմամբ, զարգացում կապրեն հոգեբանական գիտությունները։

Ինչ վերաբերվում է բնակչության առողջությանը և երկրագնդի էկոլոգիական վիճակին, ապա համաճարակներ և աղետներ պետք չէ ակնկալել։ Բժշկության ոլորտում հնարավոր է հայտնվեն նոր դեղեր, բուժման մեթոդներ։

Հասարակությունը նորովի կնայի հոգևոր և ինքնազարգացման հարցերի վրա։ Ընդհանուր առմամբ դա հասարակության գիտակցության շրջադարձն է դեպի մարդասիրությունն ու այլասիրությունը։

Իսկ թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2018 թվականին, ծանոթացեք ստորև․

Խոյ

Խոյերը տարվա գրեթե ողջ ընթացքում լինելու են ուշադրության կենտրոնում։ Աստղաբանները նրանց խորհուրդ են տալիս հետևել իրենց երազանքին, փոխել աշխատավայրը, եթե այդպիսի պլաններ ունեցել եք։ Կյանքում փոփոխությունների համար լավագույն ժամանակը հունիսի երկրորդ կեսն է։

Միայնակ Խոյերը կարող են սիրավեպ սկսել ամռանը, որը հնարավոր է վերածվի բավականին լուրջ և երկարակյաց որևէ բանի։ Ընդհանուր առմամբ, այս նշանի ներկայացուցիչներին սպասում են շատ սիրային արկածներ։
Ֆինանսական հարցերում հաջողությունը այդքան էլ չի ժպտա նրանց։

Ցուլ

Ցուլերի համար 2018-ը առաջին հերթին հաջող կլինի ֆինանսական առումով։ Դուք բազում հնարավորություններ կգտնեք ձեր գաղափարների և խնդիրների իրականացման համար։ Դուք շատ եք աշխատելու, սակայն ասղերը ձեզ անպայման փոխհատուցելու են։ Կենտրոնացեք առաջին հերթին ձեր գզացողության վրա, զգուշորեն վերաբերվեք ուրիշների տված խորհուրդներին։ Առավել հաջող կլինի ձեր համար 2018-ի առաջին կեսը։

Սիրային առումով 2018-ը բավականին հետաքրքիր է լինելու Ցուլերի համար։ Աստղերը խորհուրդ են տալիս սիրել ինքներդ ձեզ և միայն այդ դեպքում ձեր վրա ուշադրություն կդարձնեն։

Երկվորյակ

Այս տարի որոշվելու է ձեր հարաբերությունների ճակատագիրը։ Եվ եթե դուք միասին մնաք, ձեզ սպասելու է հարաբերությունների նոր փուլ, կվերադառնա ռոմանտիկան, դուք կսկսեք ավելի շատ վստահել միմյանց։
Տարվա առաջին 8 ամիսները բարենպաստ կլինեն ձեր կարյերայի զարգացման համար, օգտվեք այդ առիթից։

Հոկտեմբերին և նոյեմբերին ձեզ սպասում են նշանակալի բոնուսներ կատարած աշխատանքի համար։

2018-ին Երկվորյակներին մեծ փոփոխություններ են սպասում, դուք կվերանայեք ձեր իդեալները և սկզբունքները, միգուցե արմատապես փոխեք աշխատանքը։

Խեցգետին

Այս տարին ձեր համար լինելու է ավելի հանգիստ և հանդարտ, քան նախորդը։ Դուք ամբողջությամբ կզգաք ընկերների աջակցությունը և մտերիմների հոգատարությունը։ Ամառը դուք պետք է կողմնորոշվեք, որ ուղղությամբ առաջ շարժվեք ինչպես սիրային, այնպես էլ կարյերայի առումով։

Միայնակ Խեցգետինների մոտ հարաբերություններ կսկսվեն, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ դրանք կլինեն երկարակյաց և ինչ-որ մեծ բանի վերածվեն։ Սիրային արկածները ձեզ սպասում են տարվա առաջին կեսին, իսկ աշնանը դուք զբաղված եք լինելու ձեզ վերագտնելով և նոր զբաղմունքներով։

Առյուծ

2018-ը Առյուծների համար կդառնա նոր հարաբերությունների, ծանոթությունների և բիզնես միությունների ժամանակաշրջան։ Ամենահաջող ամիսը դեկտեմբերն է։ Հենց տարվա վերջում է ձեզ սպասում մեծ քանակությամբ անակնկալներ թե անձնական կյանքում, թե կարյերայում։

Սիրային առումով Շան տարին Առյուծների համար բավականին հագեցած կլինի։ Մեծ է հավանականությունը, որ դուք կվերսկսեք հարաբերությունները նախկին զույգի հետ։ Ընտանիք ունեցող Առյուծները կփորձեն վերադարձնել նախկին կիրքը և դա նրանց մոտ կստացվի։ Կարևորը չվախենալ փորձերից։

Ֆինանսական առումով առաջին հերթին ինքներդ ձեզ լսեք, քննադատաբար վերաբերվեք խորհուրդներին։ 2018-ին ունենալու եք ինքնադրսևորման բազմաթիվ հնարավորություններ։ Տարվա վերջում ձեզ սպասում է անակնկալ աշխատանքային առաջարկություն։

Կույս

2018-ի առաջին կեսին Կույսերը ավելի լավ է կենտրոնանան կարյերայի վրա։ Ձեզ բազում բարդություններ են սպասում։ Ուշադիր և զգույշ եղեք գործընկերների հետ, ավելորդ բաներ մի պատմեք։ Հաջողությունը սպասում է միայն այն Կույսերին, ովքեր վստահ են իրենց ցանկություններում և գիտեն ինչ են ուզում կյանքից։

Մեծ հավանականությամբ երկարատև ընկերական հարաբերությունները կվերածվեն ռոմանտիկ հարաբերությունների։ Ընտանիք ունեցողների համար 2018-ը կատարյալ է լինելու ցույց տալու էմոցիոնալ և զգացմունքային կողմը։ Տարվա երկրորդ կեսը լինելու է հանգիստ։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ընտանիքի և սեփական ներաշխարհի վրա։

Կշեռք

Կշեռքների համար 2018-ը լի է լինելու ճանապարհորդություններով և նոր գիտելիքների ձեռք բերմամբ։ Մայիսին նրանք կենտրոնանալու են ճանապարհորդելու վրա, հունիսին կարիերայի, նոյեմբերին ֆինանսների։

Կշեռքներին սպասում են նոր ռոմանտիկ կապեր։ Ընտանիք ունեցողները նորովի կնայեն իրենց զույգին, նա ձեզ նորովի կբացահայտվի։ Հոկտեմբերին կամ նոյեմբերին անցյալից մեկի հետ հանդիպում է սպասվում։

Կարիերայի առումով Կշեռքներին մեծ փոփոխություններ են սպասում։ Աշխատանքը, որը կատարյալ էր թվում դեռ մեկ տարի առաջ, 2018-ին ձեզ այլևս չի գոհացնի։ Դուք լինելու եք նորի փնտրտուքների մեջ։ Ձեր ջանքերը գնահատվելու են։

Աստղերը խորհուրդ են տալիս 2018-ին լսել սեփական ձայնը, հետևել ցանկություններին և երազանքին։

Կարիճ

Կարգուկանոնն ու ինքնավերահսկողությունը ձեր հիմնական ուղեկիցն են լինելու 2018-ին։ Դուք պետք է հստակ նպատակներ դնեք և հետևեք խաղի կանոններին, խուսափեք ռիսկային իրավիճակներից։ Նոր բաները ավելի լավ է սկսել նոյեմբերին, դա ամենաբարենպաստ ժամանակն է աշխատանքի, բնակավայրի փոփոխության համար։

Սիրո և ռոմանտիկայի պակաս Կարիճները չեն զգա, ավելին, դուք ձեր համար կբացահայտեք ձեր սեքսուալության նոր կողմերը։

Առաջին 7 ամիսների ընթացքում դուք ճանապարհորդելու շատ հնարավորություններ կունենաք, կծանոթանաք նոր մարդկանց հետ, ովքեր ձեզ կօգնեն ձեր կաիերայում։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար գլխավորը հարաբերություններն են լինելու։ Դա վերաբերվելու է և սիրելիների, և բարեկամների, և ընկերին ու գործընկերներին։ Կառուցեք հարաբերություններ, նոր ծանոթություններ ձեռք բերեք։

Մարդիկ, ում դուք ձեր կյանք կթողնեք ձեր կողքին երկար տարիներ կլինեն։ Միաժամանակ Աղեղնավորների մոտ կհայտնվեն նոր աշխատանքային պարտականություններ։

Ռոմանտիկ հարաբերությունները հնարավոր է լուրջ ինչ-որ բանի հասնեն, սակայն մեծամասամբ Աղեղնավորները 2018-ին քիչ ժամանակ են տրամադրելու սիրուն։

Այծեղջյուր

2018-ին աստղերը մեծ ազդեցություն են ունենալու ձեր աշխատանքի վրա։ Մայիսին ձեզ սպասում են էմոցիոնալ ապրումներ կարյերայի հետ կապված։ Հունիսին ձեր կյանքում կհայտնվի նոր զբաղմունք, իսկ նոյեմբերին ուշադրություն դարձրեք ձեր ընկերներին։

Աստղաբանները խորհուրդ են տալիս առավել ուշադրություն դարձնել առողջությանը և հոգեկան ինքնազգացողությանը։

Ռոմանտիկ առումով առավել ակտիվ են լինելու առաջին 8 ամիսները։ Պատրաստ եղեք նոր ծանոթություններին, ձեր սրտի դուռը միշտ բաց թողեք։

2018-ին Այծեղջյուրներին սպասում են հաջող բիզնես նախագծեր, սակայն միայնակ սկսել դրանք դուք չեք կարող։ Լսեք ուրիշերի խորհուրդները և ընդունեք օգնությունը։

Ջրհոս

2017-ին սկսած սպիտակ գիծը կշարունակվի և աստղերը բարենպաստ կլինեն Ջրհոսների համար տարվա ընթացքում։ Կենտրոնական տեղում նրանց մոտ կլինեն ռոմանտիկ հարաբերությունները, կարող են առաջանալ նոր զգացմունքներ և կապվածություններ։ Եթե դուք երկար ժամանակ ինչ-որ մեկին սիրում եք և չեք կարողանում խոստովանել, ապա ասղերը խորհուրդ են տալիս դա անել 2018-ի հոկտեմբերին։ Ընտանիք ունեցող Ջրհոսներն իրենց հարմարավետ են զգալու ընթացիկ հարաբերությունների մեջ։

Տարբա սկզբին կարող է կտրուկ ցանկություն առաջանալ փոխել աշխատանքը, սակայն մի շտապեք անել դա։ Կշռեք բոլոր դրական և բացասական կողմերը։ Այս բռնկումը շուտ կանցնի։ 2018-ը համեմատաբար կայուն է լինելու ֆինանսների տեսանկյունից։

Ձկներ

2018-ին ասղերը խորհուրդ են տալիս Ձկներին իրենց տնով զբաղվել։ Այն դարձնել ավելի հարմարավետ, ավարտել վերանորոգումը։ «Իմ տունն իմ ամրոցն է» արտահայտությունը ձեր համար ավելի քան հասկանալի կլինի։

2018-ին Ձկներին շատ աշխատանք է սպասում, հնարավոր է որոշ ժամանակ հրաժարվեք հանգստից։ Սակայն աշխատանքը ձեր ամբողջությամբ կփոխհատուցվի։ Ձեզ հետաքրքիր աշխատանքային առաջարկներ են սպասվում։

Սիրո ոլորտում ոչ մի փոփոխություններ չեն սպասվում։ Ամեն ինչ լինելու է հանգիստ և սովորական։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17403 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1490 անգամ
02.06.2026
Դիտվել է 815 անգամ
31.05.2026
Դիտվել է 352 անգամ
04.06.2026
Դիտվել է 231 անգամ
05.06.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster