2018-ի գույնը
16.12.2017
Ըստ չինական օրացույցի, գալիք տարին Դեղին Հողագույն Շան տարի է և որպեսզի այն հաջողություն բերի, պետք է «բարիացնել» նրան, այսինքն ընտրել դեղին գույնի զգեստ:
Ավազագույն, ձիթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն գույները նույնպես ողջունվում են:
Ըստ չինական օրացույցի, շունը հավասարակշիռ և հավատարիմ կենդանի է, այդ պատճառով զգեստը պետք է լինի զուսպ, առանց ավելորդությունների: Հրաժարվեք մեծ աքսեսուրաներից, խորը դեկոլտեներից և մեծ քանակության փայլերից:
Դեղին գույնի մասին
Դեղին գույնը մարմնավորում է խելք, մշտականություն և ազդեցություն: Մարդիկ, ովքեր նախընտրում են դեղին գույնը, որպես կանոն առաջնորդներ են իրենց բնույթով և կարողանում են ակնթարթորեն և վստահորեն լուրջ որոշումներ կայացնել: Ինտուիցիան և խելամտությունը բնորոշում են այս գույնը:
Ինչ է մեզ սպասվում Շան տարուն
Այս տարի դուք համարձակորեն կարող եք անցնել գործի, քանի որ շունն առանց մտածելու նետվում է պայքարի մեջ առանց մտածելու հետևանքների մասին: Ձեր շատ խնդիրներ կլուծվեն և կյանք կայունություն կմտնի, որն այդքան էր պայկասում իմպուլսիվ Աքաղաղի տարում: Գալիք տարին նոր հանդիպումների, ուրախ իրադարձությունների, սիրո և կախարդական փոփոխությունների տարի է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7739 անգամ
Читать на русском
|