Այս աչքերի գույն ունեցողների համար բնորոշ են վճռականությունը և անսովոր միտքը: Նրանք երբեք չեն թաքնվի և չեն խուսափի խնդիրներից, այլ պատրաստ են առերեսվել դրանց: Սակայն այն իրավիճակներում, երբ խնդիրը չի լուծվում ուղեղով, նրանք այն փոխանցում են և հեռանում երկրորդ պլան:
Սև աչքեր
Սև աչքերը նշանակում են, որ մարդն ունի ուժեղ էներգիա: Այսպիսի անձնավորությունը բավականին նախաձեռնող է, երբեք տեղում չի նստում, տարբերվում է բարձր կենսունակ դիմացկունությամբ: Սև աչքեր ունեցողները փոքր-ինչ տարօրինակ են և սիրառատ ու դրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա:
Շագանակագույն աչքեր
Եթե մարդը ծնվում է շագանակագույն աչքերով, ապա բնությունը նրան արդեն պարգևել է սրամտություն, գրավչություն և զգայունություն: Այսպիսի մարդիկ շատ դյուրազգաց են, բուռն և կարող են բռնկվել ցանկացած պահի: Սակայն նրանք երբեք նեղացվածությունը երկար չեն պահում: Միակ բանը, որ կարելի է համարել նրանց թերությունը՝ կամակորությունն է:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքերը սուտ են պահում: Այսպիսի մարդիկ չեն առանձնանում իրենց զգացմունքայնությամբ, նրանք նպատակասլաց են և չեն կանգի նույնիսկ սիրելիի արցունքների դեպքում: Կանաչ աչքեր ունեցողները հաճախ զայրույթի բռնկումներ են ունենում և ընկնում դեպրեսիայի մեջ՝ առանց հիմնավոր պատճառների, սակայն դա այդքան էլ հաճախ չի լինում:
Կապույտ աչքեր
Երկնագույն աչքեր ունեցողներն առանձնանում են նրբությամբ, անկեղծությամբ, հավատարմությամբ: Ընկերների հետ հարաբերություններում նրանք շատ բարի են և հուսալի, իսկ թշնամիների համար միշտ կանգուն և սկզբունքային: Այպսիսի մարդիկ կարողանում են լսել և միշտ գիտեն ինչպես պահեն զրույցը:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: