Մի հատված քո երջանկության ֆիլմից
25.04.2012
Ուղղակի երջանիկ լինել. պատճառներ, առիթներ փնտրելն է, որ մեզ հեռացնում է երջանկությունից: Թեթեւ, մեկնաբանվելու կարիք չունեցող ուրախությունը կարող է նույնքան բնական ու մշտական լինել, որքան մեր սրտի աշխատանքը: Եվ պետք չէ հատուկ մտածել նրա մասին: Պարզապես զարթնում ես, ու նա քեզ հետ է մինչեւ քո կյանքի եւս մեկ հրաշալի օրվա ավարտը…
Երջանիկ լինելը մի որոշում է, որ վատ չէր լինի նորից ու նորից կայացնել ամեն բացվող օրվա հետ: Սա քո կյանքն է. արա, ինչ ուզում ես. եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր: Պատկերացրու' ֆիլմ ես նկարում երջանկության մասին, որի ռեժիսորը, սցենարիստը եւ ամենակարեւորը' գլխավոր դերում դու ես:) Քո «ֆիլմում» նկարահանվելու համար անցկացրու «քաստինգ» եւ ընտրիր լավ դերակատարների: Այնքան ընտրիր, մինչեւ բոլոր առանցքային «դերերում» ճիշտ մարդիկ լինեն: Եվ կտեսնես, որ ապրում ես Հոլիվուդում :)
Ամեն օր «նկարիր» քո երջանկության ֆիլմից մի հատված...
Տ.Մ. Դիտվել է 3925 անգամ
|