«Բարձրակարգ» կնոջ վարքագիծը
12.09.2017
Նա դրդում է ձեզ հասնել ձեր նպատակներին, բայց չի խառնվում: Նա վստահ է, որ դուք ունակ եք ճիշտ որոշումներ կայացնելու: Նա ձեր աջակիցն է և ոչ՝ մարզիչը:
Նա չի ստիպում ձեզ խանդել: Ինքնավստահ է: Կարիք չունի խաղեր խաղալու՝ ձեզ հասկացնելու համար, թե ինչին է ինքն արժանի:
Նա չունի արքայադուստրի բարդույթ: Պահանջում է իրեն հարգանքով վերաբերվել: Ինչպես նաև՝ ակնկալում է հարգանք իր ընտանիքի և ընկերների հանդեպ:
Նա ունի կյանք, որը ձեզ չի ներառում: Ընկերներ, զբաղմունք, կարիերա: Նա բավականին անկախ է և վստահ և ձեր կարիքը որոշ հարցերում չունի:
Դուք չեք էլ մտածի՝ արդյո՞ք հրավիրել նրան ձեր միջոցառումներին՝ ընկերների հետ հանդիպման, կորպորատիվ հանդեսի, երեկույթի, նա գիտի, թե ինչպես պահել իրեն տարբեր իրավիճակներում: Նա բավականին հասուն է լավ տպավորություն գործելու և իմաստուն՝ ընկերների հետ թուլանալու համար:
Նա հետևում է իրեն: Դա չի նշանակում, որ նա կատարյալ է, սակայն միշտ ձգտում է կատարյալին: Դուք կարիք չունեք նրան ասելու, որ պետք է որևէ խնդիր լուծի: Նա ինքնաբավ է և հասկանում է իր խնդիրներն ու փորձում ինքնուրույն լուծել դրանք: Նրան հարկավոր է ամուսին, այլ ոչ հայրիկ:
Նա միշտ ներկայանում է իր անձով և ոչ՝ որպես ձեր ընկերուհի: Ձեր կարգավիճակը ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք, իրոք, միասին եք:
Նա չի ամաչում մտերմությունից: Եթե նա չի ցանկանում որևէ բան անել, կարող է դա ասել, այլ ոչ թե ծամածռվել: Նա կարող է բացեիբաց խոսել ձեր ինտիմ կյանքի մասին:
Նա ունի իր կարծիքը և կարող է այն արտահայտել ու հիմնավորել: Եթե նա ձեր հետ համաձայն չէ, դուք կարող եք քննարկել այդ հարցը առանց ձայները բարձրացնելու:
Նա երբեք չի բամբասի և չի բողոքի ձեզանից ընկերների կամ ծնողների մոտ: Նա հարգում է ձեզ:
Նա գիտի, թե կյանքից ինչ է ցանկանում: Չի դավաճանում իր արժեքներին և երազանքներըին տղամարդուն հարմարվելու համար:
Դուք նրա կողքին ձեզ երջանիկ եք զգում, որովհետև գիտեք, որ նա չի հանդիպի ում հետ պատահի: Նա չի վախենում միայնակ լինել և, եթե նա ընտրել է ձեզ, ուրեմն, իրոք, անտարբեր չէ և համարում է, որ դուք կկարողանաք օգնել միմյանց զարգանալ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7700 անգամ
Читать на русском
|