Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ չպետք է անի իրական լեդին

08.09.2017

Ոմանք լրջորեն կարծում են, որ «լեդի» կարգավիճակը դա զգեստապահարանի իր է: Հագել ես այն` դու լեդի ես, հանել ես, կարող ես հանգստանալ:

Սակայն իրականում անհնար է մարդկանց մոտ լինել դաստիարակված, վարել գեղեցիկ խոսակցություններ, իսկ այնուհետև գնալ խոհանոց թուլանալ և գարեջուր խմել: Լեդին մինչև վերջ պետք է ուղիղ պահի իր մեջքը, լինի հաճելի և բարի շփման մեջ, չիջնի վեճերի մակարդակի, հետևի իր արտաքինին, շարժուձևերին: Լեդիի կողքին յուրաքանչյուր տղամարդ, ինքնըստինքյան, իրեն պահում է ջենտլմենի նման: Գոյություն ունեն մի շարք բաներ, որոնք անընդունելի են իրական լեդիի համար.

Դաջվածքներ

600x580

Առաջ դաջվածքներ կրում էին ցույց տալու պատկանելությունը հստակ սոցիալական խմբին՝ դատապարտվածներին, նավաստիներին, զինվորներին և այլն: Այժմ դաջվածքներ կարելի է հանդիպել անկանխատեսելի, ապստամբ, չշփվող, բարոյկանական նորմեր մերժող մարդկանց մոտ: Այդ պատճառով դաջվածքը և փիրսինգն անհամադրելի են «լեդի» հասկացության հետ: Բոլոր նրանք, ովքեր կրում են այդ «նկարները» լավ կլինի մտածեն, թե ինչ տեսք կունենան դրանք 20-30 տարի հետո, երբ մարմինը կորցնի երիտասարդությունը և ձգությունը:

Մեծ ականջօղեր-օղակներ

600x580

Խոշոր ականջօղերը երբեմն «գնչուական» տեսք են հաղորդում: Մի պահ դրանք հայտնի էին տարբեր փոփ-աստղերի մոտ՝ Ռիհանայի, Քրիստինա Ագիլյերայի, Բյանկայի, Շակիրայի: Սակայն կերպարը, որը մարմնավորում էին նրանք այդ ականջօղերով, չի կապվում լեդիի պահվածքի հետ:

Ալկոհոլ

600x580

Խմել, ընկերուհիների հետ այցելել բար, այնուհետև ծիծաղել բարձր առանց պատճառի, այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ:

Ներքնազգեստն՝ ի ցույց

600x580

Տարբերակները բազմազան են՝ տաբաթի տակից տգեղ երևացող ներքնազգեստի ռեզինից մինչև կրծկալ: Իմաստն այն չէ, թե որքան դա սեքսուալ և ոճային է, այլ ՝ որ դուք ցույց եք տալիս այն, ինչ պետք չէ: Հաճախ չափազանց բաց հագած աղջիկների դեմքին դուք տեսնում եք անթափանց արտահայտություն: Դա իրենց պաշտպանական ռեակցիան է կոպտության և անպարկեշտ առաջարկներից: Արտաքինը հստակ ցույց է տալիս, ինչպիսինն է աղջիկն իրականում:

Հայհոյանք

600x580

Արժե նկատել, որ հայհոյանքն ունի իրական լեզվային արմատներ և երկար ժամանակ արգելված էր հասարակ մահկանացուների համար: Գիտնականներն ընդունում են, որ հայհոյանքն, իրոք, հնագույն անեծք է: Բացի այդ, հայհոյանքը համարվում է հանցագործների, հարբեցողների հատուկ լեզու: Կարելի է պատկերացնել, ինչպես է իրեն տգեղացնում այն աղջիկը, կինը, երբ նրա գեղեցիկ շուրթերից լսվում են այդպիսի խոսքեր:

Սիլիկոն

600x580

Լեդիներին պետք չէ կրծքերը, շուրթերը մեծացնել սիլիկոնով, այդպիսին լինելու համար: Նա նրբորեն զգում է գեղեցկության և գռեհկության սահմանը: Չափսը և գեղեցկությունն իրարից անկախ հասկացություններ են:

Բարակ հոնքեր

600x580

Սա չի վերաբերում բնականից բարակ հոնքեր ունեցողներին: Խոսքը գնում է նրանց մասին, ովքեր համառորեն հանում են դրանք, անում տատուաժ կամ նկարում նոր հոնքեր վերևից: Բնական հոնքերով դեմքից գեղեցիկ բան չկա: Կարելի է փոքր-ինչ շտկել, խտություն ավելացնել, սակայն՝ ոչ ավելին:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12154 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1264 անգամ
21.10.2026
Դիտվել է 420 անգամ
20.10.2026
Դիտվել է 384 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster