Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու՞ է տղամարդն անտեսում իրեն դուր եկած կնոջը

21.08.2017

«Որքան քիչ ենք մենք սիրում կնոջը, այդքան շատ ենք նրան դուր գալիս», ոմանք բավականին ակտիվ օգտագործում են այս բանաձևը, նաև նրանց հանդեպ, ում, իրոք, հավանում են: Սա մեկ, բայց ոչ միակ պատճառն է, որը բացատրում է արական սեռի ներկայացուցիչների բավականին զարմանալի պահվածքը:

Բավականաչափ կատարյալ չէ

Եվ այսպես, ինչո՞ւ է տղամարդը անտեսում իրեն դուր եկած կնոջը: Դա կարող է լինել անկեղծություն սեփական անձի հանդեպ: Տղամարդը հասկանում է, որ պատրաստ չէ լուրջ սիրավեպի և մեծացնում է տարածությունը՝ զգացմունքները սառեցնելու համար: Հասկանալի է, որ դա բավականին դժվար է, այդ պատճառով կինը երբեմն չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ համակրանքն իր հանդեպ ակնհայտ է, սակայն ոչ մի զարգացում չկա:

Մեկ այլ պատճառ կարող է լինել կասկածը, որ նա այդքան էլ լավը չէ ձեր համար: Դա շատ լուրջ պատճառ է, ինչը ստիպում է տղամարդուն խուսափել կնոջից: Անհետաքրքիր լինելու, մրցակցությանը չդիմանալու վախը, ֆինանսական անկայունությունը դարձնում է պոտենցիալ ընկերոջը զգուշավոր և սառը:

Պատրաստ չէ լինել առաջինը

Այստեղ կարելի է նշել  չընդունված լինելու վախը: Այնպես որ, հարցին, թե ինչո՞ւ է տղամարդն ամեն դեպքում անտեսում սիրած կնոջը, մի բացառեք, որ նա ուղղակի վախենում է մերժված լինելուց: Վախը կարող է լինել պասիվության հիմքում: Այդպիսի տղամարդիկ ցանկանում են, որպեսզի կինն առաջինը քայլ անի:

Եվ ցանկանում է, և կասկածում

600x580

Կասկածները նույնպես մեծ դեր են խաղում: Դուք նրան դուր եք գալիս, սակայն նա համոզված չէ, որ իրեն այժմ պետք է հանդիպել որևէ մեկի հետ: Նա կշռում է բոլոր «կողմերը» և «դեմերը», փորձում լսել ինքն իրեն: Դա կարող է վրդովվեցնել, քանի որ ոչ մեկին դուր չի գա այդպիսի դանդաղկոտություն, սակայն համաձայնեք, այդպիսի մանրակրկտությունը լավ նշան է: Հարցը միայն երկու կողմերի որոշակի հաշվեկշռի մեջ է՝ նրանում, թե որքան երկար նա կմտածի և ձեր հանդեպ ինչ նպատակներ կունենա:
Սակայն հիշեք, ամեն ինչ լավ է չափի մեջ:

Իր խաղը

Եվ իհարկե, մեկ պատճառ ևս, թե ինչու է տղամարդը անտեսում իրեն դուր եկած կնոջը: Որովհետև խաղում է նրա հետ: Հատուկ է անտեսում, փորձում է հրահրել իր հանդեպհետաքրքրություն: Այստեղ, իհարկե, վերջին խոսքը աղջկանն է:

Ընդհանրապես, ինչ էլ որ լինի  ձեր հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատճառը, հիշեք՝ ձեր վրա մի կասկածեք: Եթե ձեզ համառորեն չեն նկատում, որովհետև չեն հասունացել լիակատար սիրավեպի համար, մի կառչեք հարաբերություններից: Այո, ցանկալին ստանալու համար անհրաժեշտ ջանքերի և իրերի ընթացքը փոխելու անիմաստ փորձերի միջև սահմանը շատ բարակ է: Սակայն, եթե դուք նրան, իրոք, հետաքրքրում եք, նա կգտնի ինչպես դա ցույց տալ: Թեկուզև առանց շտապելու, սակայն որոշ քայլեր պարտադիր կանի:

Եթե, այնուամենայնիվ, ոչ մի քայլ ձեզ ընդառաջ չեք տեսնում, մոռացեք նրան: Իսկ ամենակարևոր ճշմարտությունը այն է, որ ոչ մի տղամարդ չի սիրում իր հանդեպ չափազանց մեծ ուշադրություն: Դա ի նկատի պետք է ունենալ: 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11344 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11642 անգամ
04.05.2026
Դիտվել է 1529 անգամ
06.05.2026
Դիտվել է 319 անգամ
07.05.2026
Դիտվել է 253 անգամ
08.05.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster