Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դադարել սիրել և ինչ է անհրաժեշտ դրա համար

12.07.2017

Սերը զարմանալի պարգև է ի վերուստ տրված, որը գեղեցկացրել է աշխարհը, լցրել այն վառ գույներով, սակայն, եթե ձեզ տանջում են կասկածները և դուք ցանկանում եք ստանալ պատասխան, թե ինչպես դադարել սիրել տղամարդուն, ուրեմն ձեր հարաբերությունները սպառվել են:

Դուք սիրում եք, սակայն ձեր զգացմունքները ուրախության և երջանկության տեղը միայն տխրություն և հիասթափություն են պատճառում: Հասկանալի է, որ ձեր սերը երկուսին էլ չի բավականացնում, ձեզ սկսում են տանջել ապագա չունեցող հարաբերություններւը և դուք սկսում եք մտածել, թե ինչ անել, որպեսզի մեկընդմիշտ դադարեք սիրել նրան:

Լավ մտածել և ճիշտ որոշում կայացնել

Մինչ հարաբերությունները խզելը կշռեք բոլոր դրական և բացասական կողմերը, միգուցե դուք չափազանցնո՞ւմ եք և տղամարդը իրականում արժևորում է ձեզ։ Ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում ամեն օր վստահեցնել իրենց սիրո մեջ, ավելի լավ է, որ տղամարդը իր քայլերով ապացուցի ինչպես պետք է սիրել:

Հանգիստ, սթափ գլխով նայեք ձեր փոխհարաբերություններին, եթե տղամարդու մոտ առաջնայինը իր սեփական կարիքների և պահանջմունքների բավարարումն է, եթե նա մեկ հայացքով ստիպում է ձեզ զգալ անտաղանդ, ոչ գեղեցիկ և անպիտան, ուրեմն ինքներդ մտածեք, թե ինչու է ձեզ պետք այդպիսի տղամարդ:

Սերն ակնթարթորեն չի անցնում, սակայն վերջակետ ենք դնում

Ավարտեք ձեր սիրային պատմությունն այնպես, որ ձեր միջև անավարտության զգացողություն չմնա: Դրա համար հանգիստ, առանց զգացմունքների բացատրեք նրան բաժանման պատճառները, արտահայտվեք, ասեք ինչից եք նեղվել: Չեք կարողանում ասել, գրեք: Արտահայտեք ձեր զգացմունքները, շնորհակալություն հայտնեք լավ, գեղեցիկ պահերի համար: Այժմ մնում է նրան բաց թողնել և վերջակետ դնել ձեր սիրավեպին:

600x580

Հոգին լցված է գործերով և հոգսերով

Սիրային կախվածությունից մեկընդմիշտ ազատվելու համար ձեր կյանքն ավելի լիարժեք դարձրեք, լցրեք այն հոգատարությամբ ուրիշների հանդեպ, ժամանակ գտեք հանգստի և ճանապարհորդության: Ժամանակն է հիշել, որ դուք գրավիչ եք և սեքսուալ: Կարող եք սիրախաղել տղամարդկանց հետ ինքնագնահատականի բարձրացման համար: Գիտակցելով, որ դուք կարող եք դուր գալ այլ տղամարդկանց, ձեզ ավելի հեշտ կլինի դադարել սիրել նրան:

Մեկընդմիշտ հանեք նրան ձեր կյանքից

Վերջակետից հետո, տղամարդը ուշքի գալով սկսում է կրկնակի ուժով և եռանդով հանդիպումներ փնտրել ձեր հետ: Մի զարմացեք, չէ՞ որ դուք դիպչել եք նրա էգոյին, նա պարտություն է կրել և ամենացավալին նրա համար այն է, որ դուք նրան լքել եք: Մի խաբնեք, ձեզ վերադարձնելուց հետո նա նույնը կդառնա և ձեր հարաբերությունները չեն փոխվի:

Եթե դուք որոշել եք վերջնականապես խզել հարաբերությունները, ապա ամուր բնավորություն ցուցաբերեք և դուրս հանեք նրան ձեր կյանքից: Որքան քիչ դուք նրան հիշեք, այնքան շուտ կդադարեք սիրել նրան:

Ժամանակն անողոք է կանանց հանդեպ: Մի կորցրեք այն ցավ պատճառող սիրո համար: Մեկի կողմից չսիրված կինը մյուսի համար կարող է լինել մոլորակի կենտրոնը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11651 անգամ
04.05.2026
Դիտվել է 1598 անգամ
06.05.2026
Դիտվել է 393 անգամ
07.05.2026
Դիտվել է 319 անգամ
08.05.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster