Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Լողափային էթիկետ. 5 կարևոր կանոն, որոնք քչերն են պահպանում

08.07.2017

Արև, ծով, լողափ՝ հանգստի խորհրդանիշներ: Իսկ էլ որտե՞ղ կարելի է հանգստանալ և դեն նետել քաղաքակրթության շղթաները: Նետեք, սակայն պետք չէ մոռանալ էթիկետի հասարակ կանոնները.

Կանոն 1. Ոչ մի սնունդ, բացի ջրից

Հիշում ե՞ք, թե ինչպես են մայրիկները լողափի համար հավաքում սննդով լի պայուսակ: Ժամանակները, սակայն, փոխվել են․ ավելի լավ է սննդով տարրաները թողեք տանը և վայելեք համեղ պաղպաղակ ու թարմեցնող կոկտեյլ լողափային սրճարաններից մեկում: Դա ավելի հաճելի է և համեղ: Բացառություն կազմում է մանկական սնունդը փոքրիկների համար: Եվ, իհարկե, ձեր հետևից երբեք աղբ մի թողեք: Հավաքեք ամեն ինչ տոպրակի մեջ և տարեք ձեր հետ ու գցեք մատակա աղբամանը:

Կանոն 2. Հագուստ լողափային բարի համար

Այստեղ գործում է հետևյալ սկզբունքը․ եթե այդտեղ կա ավազ (բար լողափում), բավական է ձեր վրա գցել պարեո: Եթե գետնի վրա չկա ավազ, նույնիսկ, եթե սրճարանը ծովափի երկայնքով է, ապա, ըստ էթիկետի կանոնների, դուք պետք է ամբողջությամբ հագնված լինեք:

600x580

Կանոն 3. Պահվածք լողափային ռեստորաններում

Տարբեր երկրներում լողափային ռեստորանները տարբեր կանոններ են թելադրում: Եթե դա եվրոպական երկիր է, արժե ուշադրություն դարձնել օրվա ժամին: Ցերեկը, օրինակ, կարելի է գնալ լողափային հագուստով, սակայն ոչ լողազգեստով և պարեոյով։ Երեկոյան արժե փոխել հագուստն ու ավելի ներկայացուցչական տեսք ստանալ: Եվ իհարկե, երբեք մի գնացեք ռեստորան թաց լողազգեստով, նույնսիկ, եթե վրայից չոր հագուստ է:

600x580

Կանոն 4. Նախաճաշ հյուրանոցում

Եթե դուք կանգ եք առել հյուրանոցում, ապա նախաճաշին հագնված եկեք: Պարեոն հագուստ չի համարվում: Խալաթով կարելի է իջնել միայն ՍՊԱ-տարածք:

600x580

Կանոն 5. Ալկոհոլային խմիչք լողափին

Շոգին ընդհանրապես չարժե օգտագործել ալկոհոլային խմիչք, ավելի նախընտրելի է մեկ բաժակ գինի վայելել արևամուտին: Իրականում, ավելի լավ է ըմպելիք պատվիրել լողափի բարում և խմել այն հովին, այլ ոչ պառկած այրող արևի տակ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9805 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1495 անգամ
02.06.2026
Դիտվել է 817 անգամ
31.05.2026
Դիտվել է 355 անգամ
04.06.2026
Դիտվել է 233 անգամ
05.06.2026
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster