Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպես չկորցնել մեզ հարաբերություններում. 5 հասարակ և արդյունավետ կանոն

29.06.2017

«Մինչ իր հետ հանդիպումը ես այնքան շատ ազատ ժամանակ ունեի»,- ասում են շատերը: Իհարկե հարաբերությունների սկզբում, նաև հասարակության ճնշման տակ, դուք ձեր վրա ավելի քիչ ժամանակ եք ունենում: Սակայն երկուսն էլ պետք է մտածեն և ընդունեն առանձին զբաղմունք ունենալու կարևորությունը:

Միայնակ անցկացրած ժամանակը հարստացնում է կյանքը և զույգի հետ անցկացրած ժամանակը դարձնում ավելի արժեքավոր: Ահա որոշ կանոններ, որոնք կարող են ձեզ օգնել:

Պլանավորեք անձնական գործունեությունը

Հարաբերությունների առաջին ամիսներին, դուք կնկատեք, որ ձեր զբաղմունքի համար ավելի քիչ ժամանակ եք ունենում: Դուք կարծում եք, որ ավելի լավ է նրա հետ երեկոն անցկացնել, իսկ մատնահարդարումը և յոգան կսպասեն: Սակայն այդպես ճիշտ չէ: Ստացվում է, որ դուք ձեր անձնական գործերը թողնում եք և ենթարկվում նրա ցանկություններին: Շատ կարևոր է հոգ տանել սեփական ցանկությունների իրականացման մասին: Արեք մատնահարդարում, զբաղվեք ձեր ուզած գործերով: Եվ իհարկե, եթե պլանավորել եք որևէ բան, մի փոխեք, նա կարող է նաև սպասել:

Հաճախ շփվեք ընկերների հետ

Անձնական կյանքում փոփոխություններից հետո, կանայք գրեթե դադարում են իրական կյանքում շփվել ընկերների հետ: Դա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է նրանց հանդեպ, ում հետ երկար տարիներ շփվել եք, այլև ինչ-որ չափով զրկում է աջակցությունից, անկախ նրանից, թե ինչպիսին է նոր ընկերը: Որպեսզի դա տեղի չունենա, պլանավորեք հանդիպումներ ընկերների հետ: Եվ մի հարցրեք՝ կարելի՞ է գնալ, թե՞ ոչ․ ուղղակի տեղյակ պահեք:

600x580

Հանգստյան օրերը մենակ անցկացրեք

Եթե դուք վաղուց էիք ցանկանում հանգստյան օրերին փախնել քաղաքից, իսկ նա զբաղված է կամ չի ուզում, ուրեմն օգտագործեք այդ ժամանակը ձեր համար: Կվերադառնաք շատ տպավորություններով և պատմելու բան կունենաք:

Ընտանիքի տեսակցեք

Պարտադիր չէ ամեն անգամ նրա հետ գնալ ծնողների հետ հանդիպմանը: Ձեզ օգտակար է ժամանակ անցկացնել նրանց հետ, ովեր ձեզ սիրում են: Առավել ևս, որ նա կարող է չիմանալ ձեր ընտանեկան պատմությունները և կատակները ու չկիսել սերը որոշ բարեկամների հանդեպ:

Բացատրեք նրան, թե ինչու է ձեզ պետք անձնական տարածք

Եթե դուք սկսեք իրականացնել այս կետերը, տղամարդը կարող է նեղվել, որ հայտնվել է հետին պլանում: Ձեզ էլ կարող է թվալ, որ դուք նրան հեռու եք պահում: Բացատրեք նրան, որ անձնական ժամանակը ամրացնում է հարաբերությունները և ազատում տխուր մտքերից: Սակայն, եթե երկար խոսակցություններից հետո չհասկանա, ապա ինչո՞ւ է նա ձեզ այն պետք, ուրեմն կարիք կա մտածելու՝ արդյո՞ք ձեզ պետք են այնպիսի հարաբերություններ, որոնցում դուք կորցնում եք ձեր անհատականությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8629 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1495 անգամ
02.06.2026
Դիտվել է 817 անգամ
31.05.2026
Դիտվել է 355 անգամ
04.06.2026
Դիտվել է 233 անգամ
05.06.2026
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster