Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս հասկանալ դիմացինի ժեստերի լեզուն. հոգեբան

21.04.2012

Եթե ցանկանում ես հասկանալ դիմացինիդ, սովորիր թարգմանել այն, ինչի մասին նա չի խոսում. չկա հոդաբաշխ խոսք, բայց կան ժեստեր, միմիկա: Ժեստերի լեզուն պայմանականորեն անվանում են համր լեզու, բայց այն հաճախ ավելի խոսուն է լինում, քան մեր արտահայտած բառերը, բացատրությունները։ Ժեստերի միջոցով մենք շփվում ենք, հաղորդակցվում, հասկանում իրար, արտահայտում տարաբնույթ հույզեր, հավանություն տալիս կամ հակառակվում դիմացինին:

Այսօր լայն սպառում ունի Ջոն Ստյուարտ Մյուլլերի «Խաբիր ինձ» ֆիլմը, որտեղ կա ժեստերի և դրանց վերլուծման մի հսկայական շտեմարան, հենց դա էլ գրավում է դիտողին, ով ցանկանում է ավելին իմանալ իր մտերիմների, ընկերների, սիրելիների մասին և, ինչու չէ, սովորել տիրապետել սեփական ժեստերին: Սակայն, որքան էլ ճիշտ մեկնաբանված լինեն ֆիլմերը, համոզիչ գրքերն ու բառարանները, պետք չէ մոռանալ մարդուն, նրա անհատականությունը, որ կարող է ինչ-որ չափով պայմանավորել վերջինիս ժեստերն ու միմիկան:

Հոգեբան Լիկա Ալեքսանյանը հենց անհատականության վրա է հիմնվում համր լեզվի մասին խոսելիս. «Ձեռքերը խաչելու ժեստը, օրինակ, հիմնականում մեկնաբանվում է իբրև ինքնապաշտպանություն, տագնապ: Ընտանիքից մինչև համալսարան ու աշխատավայր մեզ շարունակ ասում են, որ այդ ժեստը անքաղաքավարի է, որովհետև իբր դու փակում ես քեզ շփման համար: Մինչդեռ իրականում կարող է ճիշտ հակառակը լինել: Ընդունելով այդպիսի դիրք' հատկապես որոշ կանայք ձգտում են իջեցնել ագրեսիվությունն ու լարվածությունը, փորձում են հանգստանալ, սառը դատել' խուսափելու համար կանանց բնորոշ՝ սկանդալ սարքելուց կամ վիճելուց, իսկ սա շատ ավելի քաղաքակիրթ է, քան վիճաբանությունը»:

Հատկապես այս ժեստի վերլուծությունն է զայրացնում շատ աղջիկների, որոնց համար ձեռքերի խաչաձևումը պարզապես սովորություն է:

«Ես ընդհանրապես ձեռքերս անշարժ կախել չեմ կարողանում, տհաճ զգացողություն է առաջանում, հատկապես երբ տվյալ պահին ինչ-որ պատճառով ընկճված եմ լինում,- LN-ի հետ զրույցում նկատեց  տասնութամյա Արմինեն: - Համաձայն եմ, որ ժեստերն ունեն լեզու, բայց դա ընդհանուր չէ բոլորի համար, այլ կախված է տվյալ անձի առանձնահատկություններից»:

Շատերը, լսելով կամ կարդալով ժեստերի մասին մեկնաբանություններ, դրանք ընդունում են «հալած յուղի պես»: Այս իրավիճակում ի հայտ են գալիս կոնֆլիկտներ ու դժվար իրավիճակներ: Նման օրինակները շատ են, օրինակ՝ երբ մարդը տրորում է քիթը կամ շոշափում այն, համարվում է, որ նա սուտ է ասում։ Իրականում մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով' արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը:

Կամ, ասենք, հագուստի վրայից չեղած փոշին մաքրելը. սա սովորաբար նույնացնում են անհարգալից վերաբերմունքի հետ, մինչդեռ կարող են լինել մարդիկ, ովքեր պարզապես լուրջ են վերաբերվում հագուստի մաքրությանը և ամենահետաքրքիր խոսակցության ժամանակ անգամ կարող են զբաղվել իրենց արտաքինով:


LN-ի հետ զրույցում հոգեբան Լիկա Ալեքսանյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կանայք, լինելով ավելի ինտուիտիվ ու նրբազգաց, միայն աչքերին նայելով հաճախ ճիշտ են վերլուծում ժեստերի լեզուն, երբեմն ճիշտ էլ կարողանում են ստել. «Նույնը չէի ասի տղամարդկանց մասին: Նրանք ամեն ինչ նյութականացնում են ու հաճախ, օրինակ, սխալմամբ կարծում են, թե դուր են եկել կնոջը, վերջինս իբր իրենց հետ խոսել է ժեստերով»: Հակառակ սեռը կնոջ աչքի կոնտակտը ամեն դեպքում ընկալում է որպես ծանոթության տանող նշան: Բայց համաձայնեք. մի՞թե հնարավոր չէ, որ կինը մի պահ միայն ընկնի մտքերի հետևից, հայացքը ֆիքսի ինչ-որ կետի, ու այդ կետը համընկնի դիմացը կանգնած անծանոթի հայացքին: Մեկ այլ օրինակ. մարմնի որևէ մասով (թեկուզ պատահմամբ) տղամարդուն դիպչելը ևս ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ծանոթանալու հրավեր են ընկալում: Եթե այսպես մտածեն բոլորը, ուրեմն մերօրյա երթուղայինները ծանոթությունների վայր պիտի որակվեն:

Մի խոսքով'պետք չէ, ինչպես որևէ, այնպես էլ այս դեպքում քարացած օրենքներ փնտրել: Լիկա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս, որ նախքան դիմացինի ոչ հոդաբաշխ խոսքը վերլուծելը փորձեք ճիշտ հասկանալ իրադրությունը, տարածությունն ու ժամանակը և, որ ամենակարևորն է, ձգտեք պարզել, թե որն է ձեր դիմաց կանգնած անհատի ինդիվիդուալ ժեստերի լեզուն:

Լարա Առաքելյան

Դիտվել է 25482 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 969 անգամ
18.08.2026
Դիտվել է 306 անգամ
21.08.2026
Դիտվել է 264 անգամ
20.08.2026
Դիտվել է 239 անգամ
22.08.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster