Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

8 խորհուրդ՝ ինչպես երջանիկ զգալ

12.06.2017

Ինչպես սովորել ընկղմվել երջանկության զգացողության «հոսքի» մեջ․ չէ՞ որ ամեն րոպե մենք ենթարկվում ենք սթրեսների և բախվում տարբեր տհաճ իրավիճակների:

Շատ փիլիսոփաներ և հոգեբաններ զգալի ժամանակ են տրամադրում երջանկության երևույթը ուսումնասիրելու համար: Գոյություն ունեն տարբեր ուղղություններ, թե ինչպես կարելի է հասնել այդ զգացողությանը:

Այսօր ավելի ճանաչված է Միհայա Չիկսենթմիհայի մեթոդը, որը կոչվում է «Հոսք»: Էությունն այն է, որ պետք է սովորել մտնել կյանքի լիարժեքության մեջ առանց վախի և ժամանակի զգացողության:

Եվ այսպես, ինչպե՞ս կարող է կինը մտնել երջանկության իր հոսքի մեջ:

Երջանկությունը հանկարծակի չի լինում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան են կնոջ մտքերը լցված երջանկությամբ: Մարդը ինքնուրույն է ընտրում ինչպես վերաբերվել տեղի ունեցածին:

Չփնտրել երջանության երաշխիքները նյութականի և առողջության մեջ: Միանշանակ ֆինանսական կողմը կարող է լավացնել կյանքի որակը: Սակայն եթե չկարողանալ կանոնակարգել սեփական էներգիան, ապա միշտ ինչ-որ բանի պակասի զգացողություն կլինի: Առաջին հերթին կանայք պետք է սովորեն անջատեն զայրույթը և յուրաքանչյուր զգացմունք, երբ խնդիրներ են առաջանում: Ավելի լավ է ամեն ինչ վերլուծել և այլընտրանքային տարբերակներ փնտրել իրավիճակից դուրս գալու համար:

Սովորել գիտությունը, թե ինչպես հաճույք ստանալ յուրաքանչյուր ապրած օրվանից: Հասարակ միջոցներից մեկը գործերի ցուցակ կազմելն է, որոնք ձեզ հաճույք են պատճառում: Ամեն օր մի քիչ ժամանակ տրամադրեք այդպիսի գործերից մեկին:

600x580

Եթե դուք երեխա ունեք, սովորացրեք նրան ուրախանալ կյանքով: Դրա համար հարկավոր է թողնել անհանգստությունները երեխայի ապագայի համար և լսել այն, թե ինչ է նա զգում կամ մտածում այսօր: Թող երեխան իմանա, ինչ է ազատությունը և պատասխան տա իր ընդունած որոշումների հետևանքների համար: Բացի այդ, նա պետք է սովորի զբաղեցնել ինքն իրեն: Եվ կարևորը այն է, որ դուք ուղղակի պետք է սիրեք նրան: Եթե երեխան մշտապես վախենա, որ նրան կարող են այլևս չսիրել, հասուն տարիքում նա չի կարողանա հենց այնպես ուրախանալ կյանքով:

Չվախենալ աշխատանքից: Հետազոտությունները ցույց են տվել, որ հանգստի ժամանակ ավելի քիչ է հնարավորությունը մտնել երջանկության սեփական հոսքի մեջ: Միակ պայմանը՝ աշխատանքը պետք է բազմաբնույթ լինի: Հարկավոր է դնել տարբեր աստիճանի բարդության խնդիրներ:

Չդառնալ հոբբիի ստրուկը: Պետք չէ, օրինակ, զբաղվել ֆիտնեսով, քանի որ դա մոդայիկ է: Ավելի լավ է զբաղվել նրանով, ինչը հաճույք է պատճառում: Օրինակ՝ սովորական զբոսանքը կարող է ավելի շուտ երջանկության ցանկալի զգացողություն պարգևել, քան մարզասրահ այցելությունը:

Չկենտրոնանալ միայն նրա վրա, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատում: Բոլոր մտքերը, թե ինչպես են ձեզ գնահատում շրջապատում շատ էներգիա են պահանջում: Այդ պատճառով տեղի է ունենում ուժերի կորուստ և երջանկության զգացողությունը դժվար է զգալ:

Չվախենալ չպլանավորված գործողություններից: Ձեր կյանքում տեղ թողեք համպատրաստի որոշումների համար, այսինքն, երբ չեք մտածում արտաքին շահի մասին: Հնարավոր է, լավագույն որոշումները, որոնք երջանկություն են պարգևում, հանկարծակի են գալիս:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6820 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 524 անգամ
15.05.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster