Ակնհայտ նշանները չեն միայն, որ ցույց են տալիս տղամարդու դավաճանությունը, գոյություն ունեն էմպիրիկ, եթե կարելի է այդպես անվանել, նշաններ:
Առաջին նշան
Իրականում դավաճանող տղամարդու մոտ սկսում է զարգանալ երևակայությունը, սրանում է շրջապատող աշխարհի ընկալումը, մեծանում է բառապաշարը: Ամեն մի ուշացում, անհայտացում բացատրվում է մեծ ճարտասանական վարպետությամբ: Սովորական վիճակում տղամարդը չի նկատում շրջապատում կատարվող բաները, սակայն, եթե նրան անհրաժեշտ է ընդգծել, որ այդ ժամանակ նա համապատասխան վայրում էր, ապա կնշի ինչ-որ բան` դա հաստատելու համար:
Երկրորդ նշան
Դավաճանող տղամարդը բթանում է: Դա բնական կերպով ելնում է առաջին կետից: Տղամարդու ուղեղը ինչ-որ պահից կորցնում է իր բացակայությունները բացատրելու հնարավորությունները: Այդ պատճառով նրա ուղեղը սկսում է արգելակել:
Երրորդ նշան
Դավաճանող տղամարդը ծերանում է: Միանգամից: Միայն նրան է թվում, որ նա երիտասարդանում է: Իրականում նա սկսում է թաքցնել իր ծերության նշանները:
Չորրորդ նշան
Նրա մոտ զարգանում է սուր հոգեկան խանգարում: Նա սկսում է իրեն համարել Նապոլեոն, Ալեքսանդր Մակեդոնացի և այլն: Դա արդեն անհանգստության առիթ է: Եվ եթե նրան հանդիպել է այնպիսի մեկը, ով անընհատ ասում է, որ նա ամենալավն է, ապա տղամարդն արդեն այդպես էլ կարծում է, իսկ դուք նրա համար դառնում եք անտանելի մեկը, ով դա չի հասկանում:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։