Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ճաքող մանիկյուր` «սարդոստայն» եւ «ցանցավոր»

20.04.2012

Կարելի էր կարծել, որ եղունգների լաքերի բոլոր գույները գտնված են, ուզածդ տեսակի դիզայնը՝ արդեն արված: Բայց միանգամայն հաճելի անակնկալ դարձավ վերջին նարույթներից մեկը' «ճաքող մանիկյուրը»:

Ձեր օգտագործած լաքերը կարող են լինել թափանցիկ, գունավոր, փայլփլուն կամ առանց փայլի: Իսկ հիմա նրանց կողքին հայտնվել է «ճաքող մանիկյուրը կամ լաքը»: Հայտնված-չհայտնված, մեր լեդիները սկսել են տարբեր լեգենդներ հորինել սրա մասին...

«Ճաքող լաք» կամ կրակելյուր կամ լաք-պիթոն, սրանք լաքի տարբեր անվանումներն են:«Կրակելյուրը» ծագել է ֆրանսերեն «craquelure» բառից. այն մի նյութի անվանում է, որը հնում գեղանկարչության մեջ կտավին տվել է ճաքող էֆֆեկտ: Իսկ հետո օգտագործվել է նաև կահույքների ձևավորման համար, իսկ հիմա արդեն' եղունգների:

«Ճաքող լաքը» լինում է երկու տեսակի՝

Սարդոստայն-կրակելյուր, որը եղունգին հաղորդում է շատ փոքր ճաքեր. դրա տակից նախնական հիմնական գույնը համարյա չի երևում:

Ցանցավոր կրակելյուրը մեծ ճաքեր է առաջացնում, որի տակից լավ երևում է հիմնական գույնը: Այս հակադրությամբ էլ ստացվում է յուրօրինակ դիզայն:

Ինչպե՞ս օգտագործել այս լաքը:

Առաջին ճիշտ քայլը' մաքրել եղունգի մակերեսը ասետոն չպարունակող մաքրող նյութով: Հետո եղունգին քսել հիմնական լաքը, այն ինչ-որ երևալու է «ճաքող լաքի» տակից: Թողնել չորանա: Այնուհետև արդեն բարակ շերտով քսել «ճաքող լաքը»: Դարձյալ թողնել չորանա, իսկ այդ ընթացքում էլ տեղի է ունենում թվացյալ հրաշքը' ճաքումը: Մի քանի րոպե հետո անհրաժեշտ է անպայման եղունգին քսել անգույն կամ ամրացնող լաք, որը չի թողնի, որ «ճաքող լաքը» «թռչի» եղունգից:

Այս մենից հետո, մնում է միայն գույների ճիշտ համադրություն անել: Եթե ընտրել եք վառ և գունավոր լաքեր, ապա այդ ընտրությունը պիտի համապատասխանի նաև Ձեր արտաքին տեսքին:

Դրա համար, մինչև ընտրություն կատարելը համոզվեք, թե ինչ եք ուզում ստանալ, օրինակ' մարմարի, ճենապակու, թե, օրինակ, եփած կաթի էֆեկտ: Հիշեք, որ սպիտակ և սև «ճաքող լաքերը» ամենապրակտիկն ու ամենակիրառելին են: Հենց այս ձևով էլ կարող եք ստանալ գեղեցիկ դիզայն:

Իսկ գունային առումով այս սեզոն նորաձեւ են հատկապես մանուշակագույն- նարնջագույն, մանուշակագույն- կանաչ, ինչպես նաև կապույտի, կարմիրի հետ համադրությունները:

Դիտվել է 11618 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Աննա | 21-04-2012 15:45
հմմմմ.... ճաքող մանիկյուրը նորույթ չէ: Ես դեռ 6-րդ դասարանում էի սովորում, երբ առաջին անգամ տեսա դրանից... իսկ իմ 6-րդ դասարանը գիտե?ք երբ էր.... վախենում եմ նույնիսկ հիշել այ երկնիշ թիվը...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 380 անգամ
08.05.2024
Դիտվել է 221 անգամ
09.05.2024
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster