Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հասցնել ամեն ինչ. հաջողակ մարդկանց 5 կանոն

10.04.2017

Հոգեբանները հուշում են, թե ինչ կանոնների պետք է հետևել, հաջողության հասնելու համար:

Շատերն ունեն ծանոթներ, որոնք հասցնում են ամեն ինչ՝ աշխատում են ամբողջ աշխատանքային օրը, հաջող բլոգ են վարում, ճանապարհորդում են, հաճախում մարզասրահ և նույնիսկ առողջ սնունդ են պատրաստում: Այս «հերոսները» օրվա մեջ այնքան ժամ ունեն, որքան ընկեր, սակայն ինչ-որ հրաշքով հասցնում են անել ավելին, քան մնացածը: Իրականում այստեղ ոչ մի անբնական բան չկա. հոգեբանները կիսվում են հաջողակ մարդկանց գաղտնիքներով:

600x580

Մի շեղվեք

Ինչով էլ որ զբաղվեք, գործը ավարտին հասցրեք: Պատկերացնում եք, օլիմպիական վազորդը շեղվի մրցավազքի ժամանակ: Ոչ, որովհետև նա 100% տրամադրված է հաջողության:

600x580

Խուսափեք միաժամանակ շատ խնդիրներ լուծելուց

Էլեկտրոնային փոստ, Instagram, Facebook, դանք ընդամենը մի քանի պատուհաններ են, որոնք բացված են ձեր համակարգչի վրա, քանի դեռ դուք փորձում եք ավարտել նախագիծը: Մարդու ուղեղը ունակ չէ միաժամանակ մի քանի բան անել: Միաժամանակ մի քանի բան անելով դուք չեք կարողանում կենտրոնանալ և սխալներ եք անում, ինչը նշանակում է, որ աշխատանքի վրա ավելի շատ ժամանակ է գնում: Աշխատելու ժամանակ փակեք բոլոր սոցկայքերը:

600x580

Մոռացեք գործընկերների հետ ընդմիջման մասին

Պատկերացրեք, դուք աշխատում եք նախագծի վրա և ձեզ է մոտենում գործընկերը՝ խնդրելով մեկնաբանել նրա աշխատանքը: Դուք համաձայնվում եք, նրան տալիս մի քանի խորհուրդ: Թվում է, ոչինչ չեք կորցրել, չէ՞ որ դա ընդամենը մի քանի րոպե էր և կարելի է արդեն վերադառնալ աշխատանքի: Սակայն իրականում ձեզ միջինում պետք է 20 րոպե կրկին հունի մեջ ընկնելու համար:

Հաջողակ մարդիկ գիտեն և գնահատում են իրենց ժամանակը: Պատահական չէ, որ շատ ղեկավարներ ունեն առանձին աշխատասենյակներ: Եթե դուք փակվելու տեղ չունեք, որտեղ ձեզ ոչ մեկ չի անհանգստացնի, փորձեք գտնել լուռ վայր:

600x580

Շրջապատեք ձեզ ակտիվ մարդկանցով

Լսե՞լ եք արդյոք այս արտահայությունը. «Եթե դուք ամենախելացին եք թիմում, ուրեմն դուք սխալ թիմում եք»: Նույնը վերաբերվում է հաջողությանը և արտադրողականությանը: Օրինակ, Բեյոնսեն ընկերություն է անում Օփրա Վինֆրիի և Օբամա ամուսինների հետ: Շրջապատելով ձեզ հաջողակ և ակտիվ մարդկանցով, դուք լիցքավորվում եք էներգիայով և կարող եք բարձրանալ նրանց մակարդակի: Փորձեք քիչ ժամանակ անցկացնել այն գործընկերների և ընկերների հետ, որոնք ձեզ չեն ոգեշնչում: Դա չի նշանակում, որ պետք է դադարել նրանց հետ շփվել, ուղղակի հիշեք այլ մարդկանց ազդելու կարողության մասին և շրջապատեք ձեզ ոգեշնչող մարդկանցով:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12369 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 759 անգամ
10.11.2026
Դիտվել է 506 անգամ
13.11.2026
Դիտվել է 341 անգամ
15.11.2026
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster