Մայո կլինիկայի մասնագետները հայտարարել են, որ երկար զսպվածությունը սեքսից վնասակար է կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության համար:
Կանայք, ովքեր երկար ժամանակ չեն զբաղվել սեքսով ավելի վատ են հաղթահարում սթրեսը: Պատճառն այն է, որ սեքսի ժամանակ տեղի է ունենում էնդորֆինների՝ լավ տրամադրության հորմոնների արտադրություն: Ինչպես նաև արտադրվում է ստերոիդային հորմոն՝ դեգիդրոէպիանդրոստերոն: Այն ամրացնում է իմունային համակարգը:
Այդ պատճառով, ըստ մասնագետների, սեքսի բացակայությունը բերում է իմունային համակարգի թուլացմանը և տարբեր հիվանդությունների ի հայտ գալուն:
Դրան զուգահեռ, սեքսի բացակայության դեպքում հնարավոր է խնդիրներ ավելորդ քաշի, հիշողության հետ, քանի որ սեքսի ժամանակ բարձրանում է հիպոկամպի ակտիվությունը՝ ուղեղի այն հատվածի, որը պատասխանատու է երկարակյաց հիշողության և նոր նեյրոնային կապերի ձևավորման համար: Կարևոր հանգամանքն այն է, որ սեքսը հաճույք պատճառի:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: