Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ուժը ձեր գլխում է, եթե դրական եք մտածում, ամենը, ինչ ցանկանում եք՝ կիրականա». Ադրիանա Լիմա

28.03.2017

Բրազիլուհի մոդել Ադրիանա Լիման անկեղծ հարցազրույց է տվել և պատմել ինչպես է հասցնում մենակ մեծացնել երեխաներին, ինչի է սիրում Մայամին և ինչու է բռնցքամարտը լավագույն մեդիտացիան:

35-ամյա մոդելը հարցազրույց է տվել Ocean Drive-ին և պատմել իր կյանքի մասին:

«Իմ նպատակն է մասնակցել շոուներին գոնե մինչև 40 տարեկան», - ասում է Լիման: Առաջին անգամ նա մասնակցել է Victoria՝s Secret-ի շոուին գրեթե 20 տարի առաջ, և այդ օրվանից ընդամենը մեկ անգամ է այն բաց թողել, երբ հղի էր ավագ դստրով:

«Գոյություն ունեն սիրո տարբեր ձևեր, դրանք անհնար է միավորել: Ես սիրահարված եմ ամեն օրվան: Ես արթնանում եմ և տեսնում երկու հիանալի աղջիկների, եթե նրանք երջանիկ են, ուրեմն ես էլ եմ երջանիկ»,- ասում է Լիման՝ խոսելով դուստրերի մասին:

 600x580

Հենց ընտանիքն է լիցքավորում Լիմային էներգիայով անդադար նկարահանումների և ցուցադրությունների համար: «Դրան ինձ սովորացրել են իմ մայրիկը և տատիկը: Չնայած նրան, որ իմ տատիկը 50 տարի ամուսնացած է եղել, նա միշտ ուժեղ է եղել: Հենց նա է ինձ դարձրել այնպիսին, ինչպիսին ես կամ», - նշել է նա:

Այս տարի Forbes ամսագիրն Ադրիանային տվել է 2-րդ տեղը աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում: «Ես ինքս եմ կառավարում իմ ճակատագիրը: Ամբողջ ուժը ձեր գլխում է, եթե դուք դրական եք մտածում, ամեն ինչ, ինչ ցանկանում եք կիրականա»,- կիսվում է նա:

 600x580

Դիմացկունության վրա մոդելը աշխատում է մարզասրահում: «Լավագույն մեդիտացիան ինձ համար բռնցքամարտով զբաղվելն է: Սովորաբար այնքան եմ տարվում գործընթացով, որ ոչ մի վատ միտք այդ ժամանակ չի գալիս»,-ասում է Ադրիանան:

«Ես փորձում եմ ամեն օր մարզվել, սակայն վերջերս ինձ թույլ եմ տալիս փոքր ինչ թուլանալ», - անկեղծանում է Լիման, և պատմում, որ մարզումից հետո կարող է իրեն քաղցրավենիք թույլ տալ: Նրա սիրելի աղանդերը շոկոլադե տորթն է: «Եթե հնարավորություն ունենայի, օրը երեք անգամ կուտեի այն»,- պատմում է նա:

 600x580

Վերջին 5 տարում Լիման ապրում է Մայամիում: «Ես ցանկանում էի այնպիսի տեղ գտնել, որտեղ միշտ ամառ է, գեղեցիկ օվկեանոս և բարի մարդիկ: Ես ուղղակի սիրահարվել եմ Մայամիին: Այստեղ շատ են բրազիլացիները և ինձ զգում եմ ինչպես տանը»:

600x580

Մոդելը սիրում է զբոսնել քաղաքով, առավել ես, որ փողոցում նրան չեն ճանաչում: «Սովորաբար ես տանից դուրս եմ գալիս առանց դիմահարդարման, մազերս պոչ կապած և սպորտային հագուստով: Մարդիկ սովոր են ինձ տեսնել գեղեցիկ ներքնազգեստով և դիմահարդարված»,-ասում է Լիման: Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցում են դուստրերը: «Ես միշտ երազել եմ շատ երեխաներ ունենալ,և ես դեռ կանգ չեմ առել»:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11155 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 709 անգամ
23.04.2024
Դիտվել է 216 անգամ
25.04.2024
Դիտվել է 175 անգամ
26.04.2024
Դիտվել է 149 անգամ
27.04.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster