Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Կցանկանամ նվագել նրա համար, ում կսիրեմ». Գուրգեն Դաբաղյան

16.12.2016

«Հայ երգի փոքրիկ իշխան» Գուրգեն Դաբաղյանը Ladynews.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ իր սիրտը դեռ ազատ է և կատարյալ երջանկության համար պակասում է անձնական կայնքը:

- Այն աստղերից եք, ով դեռ մանկուց փոքր քայլերով հասավ մեծ արդյունքների: Ո՞րն է դեռ փոքր տարիքից երկրպագուների սիրտը շահելու Ձեր գաղտնիքը:

- Դժվար է ասել: Հավանաբար լավ երգելը: Ժողովրդի կողմից համակրանքը իմ նկատմամբ ստեղծվել է և ես միայն ուրախ եմ դրա համար: Որոշ ժամանակ տևած դադարից հետո ես նորից վերադարձա երգարվեստ: Վերադարձից հետո նկատեցի, որ շատ բան էր փոխվել: Դաշտն էր փոխվել, երգիչներն էլ իրենց հերթին էին փոխվել: Սակայն իմ դիրքն ունեի և, ի ուրախություն ինձ,  իմ հանդիսատեսը, ում կարողացա պահել: Մարդկանց սերը չէր փոխվել և նրանք սպասում էին ինձ:

600x580

- Ձեր ֆեյսբուքյան էջում նկարներ եք տեղադրել և մեկնաբանել, որ աշխատում եք նոր երգի վրա: Կպատմե՞ք նոր երգի և գուցե սպասվող տեսահոլովակի մասին:

- Այո, նոր երգի վրա եմ հիմա աշխատում: Երգը սիրո թեմայով է: Հույս ունեմ, որ տեսահոլովակ նույնպես կլինի: Շատ փակագծեր բացել չեմ ուզում, թող անակնկալ լինի:

- Արդյո՞ք ինքնուրույն, այն էլ փոքր տարիքից, այսքան ձեռքբերումներ ունենալը երբևէ չի նպաստել «աստղային» կոչված հիվանդությամբ վարակվելուն:

- Ես այդ հարցին դժվարությամբ կարող եմ պատասխանել: Չգիտեմ «աստղային» հիվանդությամբ վարակվել եմ, թե ոչ, իմ շրջապատի մարդիկ ավելի ճիշտ կարող են պատասխանել: Ամեն դեպքում նման կարծիք երբևէ չեմ լսել: Միայն մի բան կարող եմ ասել. ես նույն Գուրգենն եմ:

600x580

- Ինչպե՞ս հաղթահարեցիք «հոպարն ա թիկունքին կանգնած...» կարծիքները և ի՞նչ հետք են դրանք թողել Ձեր կյանքում:

- Հորեղբայրս ինձ շատ է օգնել և շարունակում է օգնել: Սակայն հիմա իմ գրեթե բոլոր աշխատանքները ինքնուրույն եմ անում, ինքս՝ իմ ուժերով: Փոքրիկ տղայից իմ մեջ բնավորության գծերս նույնն են մնացել: Միայն ձայնս է փոխվել՝ դառնալով ավելի հասուն տղամարդու ձայն: Իսկ այն ժամանակ, երբ դեռ փոքր էի նա ինձ կազմակերպչական աշխատանքներով էր օգնում: Կարևորն այն է, որ երգերը ես եմ երգել և մարդիկ իմ ձայնն են լսել: Այնուամենայնիվ, ես նրանից շատ բան եմ սովորել:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հիմա կյանքից: Ի՞նչն է պակասում կատարյալ երջանկության համար:

- Կատարյալ երջանիկ լինելու համար միայն անձնական կյանքն է պակասում: Իմ երկրորդ կեսին դեռ չեմ գտել: Թերևս ակնկալիք, որպես էդպիսին, անձնական կյանքն է, որն էլ կարող է երջանկությունս կատարյալ դարձնել: Այնուամենայնիվ, գործնական դաշտում էլ անելիքները դեռ շատ են:

- Շատ անգամ են Ձեզ դիմել դասավանդելու առաջարկով: Ո՞րն է ամենամեծ «դասը», որը կցանկանաք սովորեցնել դիմացինին:

- Չգիտեմ, թե ինչն է խանգարում մարդկանց Մարդ մնալ, չգիտեմ որոնք են դիմակավորվելու դրդապատճառները: Հավանաբար դա էլ է բնական: Սակայն ամենամեծ դասը, որ կցանկանայի սովորեցնել մարդ լինելն է:

- «Հիասթափությունները հաղթահարում եմ սպասելով»: Համբերատա՞ր եք:

- Վերջերս անհամբեր եմ դարձել, թեև էությամբ հանգիստ մարդ եմ:

600x580

- Տարված եք եղել դաշնամուրով, որը մինչ օրս նվագում եք: Ո՞ւմ համար եք առաջին անգամ նվագել և ո՞ւմ համար գուցե մի օր կնվագեք:

- Դժվար հարց է, չեմ կարող հիշել, քանի որ այն ժամանակ շատ փոքր էի: Բայց առաջին անգամ մեկ մատով հարվածել եմ մեկ նոտայի ու երգել: Հետագայում կցանկանամ նվագել նրա համար, ում կսիրեմ:

- Սիրում եք բացահայտումներ անել: Ո՞րն է ամենամեծ բացահայտումը, որ արել եք:

- Ամենամեծ բացահայտումը, որն արել եմ` մարդու հնարավորությունների մեծ լինելն է: Մենք չենք պատկերացնում, թե դրանք որքան մեծ են:

600x580

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8509 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2024 10:44
ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում:
17-04-2024 10:42
Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից։ Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 564 անգամ
12.04.2024
Դիտվել է 242 անգամ
16.04.2024
Դիտվել է 150 անգամ
17.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster