Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

3 միջոց` ինքնավստահություն ձեռք բերելու համար

06.09.2016

Կյաքնում լինում են իրադարձություններ, որոնք պահանջում են առավելագույն հանգստություն և ինքնավստահություն՝ հարցազրույց, կարևոր խոսակցություն, ելույթ և այլն: Բարեբախտաբար, գոյություն ունեն միջոցներ՝ արագ ինքնատիրապետում գտնելու համար:

Ընդունեք հաղթողի դիրք և այդպես մնացեք 2 րոպե

Հարվարդի համալսարանի սոցիալական հոգեբան Էմմի Կադդին TED պորտալի իր հայտնի դասախոսության ժամանակ պատմում է մարմնի լեզվի մասին: Հոգեբանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր բարդ խնդրից առաջ ընդունել «ուժի դիրք»՝ առավոտները արթնանալուց, վերելակում կամ հայելու առաջ: Եվ այսպես, հերոսի դիրք՝ կանգնեք ուղիղ, ուսերը հետ տարեք, դունչը մի քիչ վերև, ձեռքերը գոտկատեղին, ոտքերը ազդրերի լայնությամբ: Զգացեք, ինչպես եք լցվում էներգիայով և մնացեք այդպես 2 րոպե: Փորձեք շնչել խորը և ռիթմիկ:

600x580

Պատկերացրեք ձեզ շատ տարիներ անց

Վառ և մանրակրկիտ պատկերացրումը, թե ինչպիսի կլինի ձեր կյանքը ապագայում, օգնում է հաղթահարել անհաջողության վախը: Նյու Յորքի համալսարանից մարքետինգային տեխնոլոգիաների մասնագետ Հալ Հերշֆիլդն իր հետազոտության մասնակիցներին առաջարկել էր  երևակայել, թե ինչ կլինի իրենց հետ 10 տարի անց: Պարզվել է, որ ապագայի պատկերները նկարելով և հստակ պատկերացնելով, թե ինչպիսին ենք ուզում այն լինի, մենք ավելի ենք ցանկանում այն մոտիկացնել և գործում ենք ավելի ակտիվ, վճռական:

600x580

Շնորհակալ եղեք կյանքին

Սա մեկ այլ տարբերակ է տեսնելու ձեր առջև նոր հորիզոններ, անկախ վերջերս վերապրած սթրեսից: Գործը կորցնելուց, բաժանումից և պարտքերից հետո բիզնես-մասնագետ և միայնակ մայր Ջեն Սկալիանիին հեշտ չէր ոտքի կանգնել: Նա որոշել է ներդնել իր մեջ և անցնել մի շարք կուրսեր՝ սեփական անձի զարգացման համար, միաժամանակ շարունակում էր դասընթնացները: Այդ ամենը օգնեց նրան բարձրացնել բիզնես նախագծի եկամուտը զրոյից մինչև կես միլիոն դոլար:

«Ես ամեն օր շնորհակալություն էի հայտնում: Ամեն գիշեր ես հիշում էի ամենահրաշալի պահերը, որոնք տեղի էին ունենում իմ կյանքում»,-պատմում է գործարար խորհրդատուն:

600x580

Ինչպե՞ս է դա աշխատում: Ամեն ինչ պարզ է. մեր գիտակցությանը շատ հեշտ է շփոթեցնել: Այդպիսի պնդումները օգնում են հավատալ հաջողությանը և, վերջ ի վերջո, ձգում են այն: Բացի այդ, երբ մենք շնորհակալության զգացողություն ենք ունենում, մենք դրական ենք մտածում և էներգիայի հոսք զգում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13831 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2026 08:18
Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15
Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 07:50
Ֆրանսիական L'abbeye հրատարակչության թիմը ստեղծել է Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկի գլխի տեսքով մեջքի պայուսակ։ KK Head Back Pack անվամբ անսովոր աքսեսուարի լուսանկարը հայտնվել է ամսագրի պաշտոնական Instagram էջում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքներ և երգչուհու զայրույթը։ Չնայած դիզայներները Կիշչուկին նշել էին որպես գործի համահեղինակ, երգչուհին ինքը մեկնաբանություններում գրել էր. «Սա միանշանակ «ոչ» է»։ Հետագայում պարզվեց, որ Կատյան ոչ միայն չի մասնակցել մեջքի պայուսակի ստեղծմանը, այլև հրաժարվել է իր պատկերն օգտագործելու թույլտվություն տալուց։
30-09-2026 01:22
Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.09.2026
Դիտվել է 822 անգամ
01.10.2026
Դիտվել է 637 անգամ
29.09.2026
Դիտվել է 330 անգամ
30.09.2026
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster