Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինձ պետք է ոչ միայն սիրելի մարդ, ինձ պետք է լավագույն ընկեր

20.05.2016

Գեղեցիկ է չէ՞ հնչում՝ գտնել սերը: Մարդուն, ում կարելի է համբուրել: Մարդուն, ում հետ կարելի է անցկացնել երեկոները: Մարդուն, ով կբռնի ձեր ձեռքը սարսափ ֆիլմ դիտելիս: Մարդուն, ով նորովի կբացի աշխարհը ձեր համար, կտա սիրտը, մարդուն, ում հետ դուք կցանկանաք լինել մինչև վերջ:

Սակայն գտնել այդպիսի մարդուն վախենալի է:

Ժամանակակից աշխարհում այնքան շատ կարծրատիպեր կան և ժամանակակից հարաբերությունների կանոններ: «Սիրելին» պետք է լինի գեղեցիկ, խելացի, վստահելի, ռոմանտիկ և ընդհանրապես հենց այն արքայազնը, ում մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ: Այսինքն, նա ուղղակի պետք է լինի կատարյալ մարդ:

Բայց մտածեք՝ կատարելությու՞ն սիրո մեջ: Դա իրատեսական չէ: Գտնել անթերի մա՞րդ: Անհնար է:
Ես չեմ ցանկանում կողքիս ունենալ կատարյալ մարդ: Ես չեմ ցանկանում սիրելի մարդ: Ինձ պետք է լավագույն ընկեր:

Ես ցանկանում եմ իմ կողքին այնպիսի մարդ, ում հետ ինձ կզգամ իմ ափսեի մեջ: Ես ցանկանում եմ առավոտյան արթնանալ գզգզված մազերով, աչքերի տակ մուգ շրջանակներով, ճմռթված գիշերանոցով և զգալ ներդաշնակ և չմտածել, որ տեսքս այն չէ:

Ես ցանկանում եմ մեկին, ում հետ ծիծաղելու եմ: Ում հետ մինչ առավոտ կկարողանամ խոսալ իմ երազանքների մասին: Ում հետ կկարողանամ ճամփորդել և հայտնվել տարբեր արկածների մեջ: Խմել գինի, միասին նախաճաշ պատրաստել և զգալ, որ գիտես այս մարդու մասին ամեն ինչ, ամեն մի մանրուք, իսկ նա քո մասին:

Ես ցանկանում եմ ինչ-որ մեկին, ում հետ կարող եմ խոսել ազատ և անկեղծ նախկին սխալների և ապագա ծրագրերի մասին, այնպիսի մեկին, ում կարող եմ վստահել, ով ինձ միշտ կաջակցի, ինչ էլ լինի, իսկ ես նրան:

Նրան ում հետ կարող եմ ուղղակի լռել՝ վայելելով նրա ներկայությունը:

600x580

Ես ցանկանում եմ լավագույն ընկեր, ում հետ կարող եմ կատակել, երեկոյան հեռուստացույց դիտել: Ով ինձ հաճոյախոսություններ կանի, երբ ես լավ տեսք ունենամ և կասի, թե ինչ ահավոր են ինձ վրա նստում այդ տգեղ ջինսերը:

Ես ուզում եմ այնպիսի մարդ, ով կզգա իմ ներքին անհանգստությունները և տրամադրությունը: Նրան, ով ինձ կտանի ռեստորան, կարևոր բաների մասին խոսալու համար: Ով միշտ իր վրա չի վերցնի պատասխանատվությունը՝ չտալով ինձ որոշել որևէ բան՝ ապացուցելու համար, որ գլխավորը ինքն է:

Ես ցանկանում եմ այնպիսի մեկին, ով ինձ կծիծաղեցնի, կխենթացնի, կբարկացնի, սակայն միշտ կմնա իմ լավագույն ընկերը:

Եվ ես ցանկանում եմ մինչև ականջներս սիրահարված լինել նրան:

Ես համարում եմ, որ մարդիկ սխալվում են կարծելով, որ պարտադիր պետք է փնտրել կատարյալ մարդ, այդպիսի ռոմանտիկ արքայազն սպիտակ ձիու վրա: Ես կարծում եմ, որ սերը դա լավագույն ընկերոջը գտնելն է: Նրան, ում հետ դուք բոլոր առումներով ձեզ լավ կզգաք:

Ես ցանկանում եմ լավագույն ընկեր, ում ես, այո, շատ կսիրեմ, բայց ավելի կարևոր է, որ ես նրան իսկապես կիմանամ, իսկ նա ինձ: Բոլոր իմ թերությունները, խենթությունները և տարօրինակությունները, սակայն միևնույն է կխենթանա իմ համար:

Մարիսա Դոնելի, գրող

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5856 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 699 անգամ
07.05.2024
Դիտվել է 207 անգամ
08.05.2024
Դիտվել է 193 անգամ
09.05.2024
Դիտվել է 167 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster