Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն ապրիլի 23-ի երեկոյան անակնկալ կերպով ներկայացրել է նոր ալբոմ՝ Lemonade:
Ինչպես և կարելի էր ենթադրել՝ այն ունեցավ պայթած ռումբի ազդեցություն: Երգչուհու նոր ստեղծագործությունը հայտնվել էր HBO ալիքի եթերում մեկ ժամվա ֆիլմի տեսքով:
Աստղի խոսքերով՝ ալբոմի հիմքում է «յուրաքանչյուր կնոջ ճանապարհը դեպի ինքնաճանաչում և ապաքինում»:
Այն հանգամանքը, որ բոլոր երգերի հիմքում ընկած է տղամարդու դավաճանության թեման, երգչուհու երկրպագուները դա ընկալել են որպես Բեյոնսեի ընտանիքում գոյություն ունեցող խնդիրների հուշում:
Ենթադրվում է, որ այս ալբոմով Բեյոնսեն հայտարարել է ռեպեր Ջեյ Զիից բաժանման մասին:
Միաժամանակ երգերից մեկի տեսահոլովակի մեջ երգչուհին օգտագործել է ընտանեկան տեսանյութից կադրեր, որտեղ ինքը, Ջեյ Զին և դուստր Բլու Այվին երջանիկ են: Ալբոմում կան նաև կադրեր փոքր Բյոնսեի և նրա հայրիկի մասնակցությամբ:
Մեկ րոպեանոց թրեյլերում բեմի աստղը հարցնում է․ «Անցյալը և ներկան միախառնվում են, որպեսզի մեզ հանդիպացնեն այստեղ։ Ի՞նչ ես դու թաքցնում։ Ինչո՞ւ ինձ չես տեսնում։ դու իմ կյանքի սերն ես․ Գրկիր ինձ քո ոտքերով»։
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: