Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 տեսակի ընկերուհի, որոնք քեզ պետք չեն

21.04.2016

Դուք իհարկե չեք հավատում այն հիմար միֆին, որ կանացի ընկերություն գոյություն չունի:

Ինչպե՞ս կարելի է ապրել առանց ընկերուհիների: Ու՞մ զանգահարել գիշերվա 3-ին ճչալով, որ ամեն ինչ ավարտվել է կամ քննարկել նախկին ընկերոջ բնավորությունը և նորի արտաքինը: Ո՞վ ձեզ ճշմարիտ կասի սազո՞ւմ է արդյոք նոր գնված զգեստը, թե՞ ոչ:

Ո՛չ, առանց ընկերուհիների անհնար է: Սակայն գոյություն ունի մեկ նրբություն՝ որոշ կանայք ուղղակի ընկերություն չեն անում, նրանք ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում: Նրանք հարմարավետ նստած են ձեր վզին, քաշում են էներգիան կամ ուտում ձեր ուղեղը: Բարեբախտաբար՝ նրանց հեշտ է բացահայտել:

Նախանձ

Նա կարող է լինել հիանալի մարդ բոլոր բնագավառներում, սակայն նախանձն ամեն ինչ կփչացնի: Եվ ոչ այն պատճառով, որ այդպիսի ընկերուհին ձեզ նպատակային վատ բաներ կանի, նույնիսկ, հնարավոր է, վնասակար քայլեր ընդհանրապես չլինեն։ Եվ ոչ այն պատճառով, որ նա անկարող է իր մեջ պահել այդ նախանձը։ Կկարողանա՝ չէ՞ որ դուք ընկերուհիներ եք: Ուղղակի նա պարտադիր կցանկանա ստանալ այն, ինչ դուք ունեք և կհասնի դրան։ Միայն հետո կհասկանա, որ ինքը դա ընդհանրապես չէր էլ ուզում: Եվ ո՞վ է դրա մեղավորը լինելու, այո՛, իհարկե դուք: Մի խորացեք, պարզապես բաժանվեք այդպիսի ընկերուհուց:

Եսասեր

Ո՞վ առաջին իսկ կանչով կվազի ձեր մոտ, ո՞վ սրճարան կգա, ո՞վ չի մոռանա զանգահարել ձեզ: Իհարկե եսասերը: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Ուղղակի նա դա կանի ոչ թե ձեր համար, այլ, որ նստի ձեր ականջին: Ընդհանրապես նրան չի հետաքրքրում ձեր կյանքը, բայց շատ է հետաքրքրում հնարավորությունը պատմել ձեզ, ինչպես են իր գործերը:

600x580

Փրկիչ

Եթե նույնիսկ դուք ոչ մի խնդիր չունեք և պատրաստվում էիք փրկիչ ընկերուհու հետ խոսել արձակուրդների մասին, նրա մոտ միշտ կգտնվի պատրաստի բանաձև: Նա կասի, որ դուք պարտադիր պետք է նստեք դիետայի վրա, քանի որ այդպիսի մարմնով չի կարելի հայտնվել ծովափին: Եվ իհարկե կասի, որ ձեզ այնտեղ կդիմավորի իր ծանոթը: Փրկիչը շատ է ցանկանում զգալ իրեն որպես ձեր հոգատար մայրիկ: Ասածները չանելու դեպքում՝ նա անցնում է պատժիչ գործողությունների:

Խեղճ զոհ

Բոլորը նեղացնում են այս եղնիկի աչքերով փխրուն կնոջը: Իսկ եթե որևէ պատճառով ոչ մեկը մի ամիս չի նեղացնում, ապա խեղճը հիվանդանում է, եթե ոչ մահացու, ապա ինչ որ այլ դժվար բուժելի հիվանդությամբ: Եվ ո՞վ է լուծում նրա բոլոր խնդիրները: Իհարկե դուք: Ամեն դեպքում ընկերական օգնությունը վատ բան չէ, սակայն երբեմն ցանկանում ես ուղղակի թեյ խմել ընկերուհուդ հետ առանց որևէ այլ գործերի:

Գաղափարային

Նեոֆիտի խանդավառությունը սարսափելի բան է: Հենց որ մարդը գայթակղվում է որևէ նոր բանով, նա հասկանում է, որ շուրջը բոլորը սխալ են ապրում: Բնականաբար, նա փորձում է բարություն անել և այլևս նրա հետ ընկերակցությունը անտանելի է դառնում: Բարեբախտաբար, սա երկար չի տևում, և որոշ ժամանակ անց նա դառնում է նորմալ մարդ: Սակայն գաղափարային ընկերուհին այդպիսին չէ: Նրան կրծքում միշտ վառվելու է հեղափոխականի կրակը: Իսկ դուք միշտ նրան օգնելու եք փրկել որևէ վայրի կատվի, ում չգիտես, թե ինչու նա բռնել է, այլապես կհամարվեր անսիրտ մեկը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13564 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11650 անգամ
04.05.2026
Դիտվել է 1595 անգամ
06.05.2026
Դիտվել է 390 անգամ
07.05.2026
Դիտվել է 317 անգամ
08.05.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster