Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն
14.04.2016
Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ և 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:
Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:
Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ և ապահովել ոսկե մեդալը:
2008թ. Եվրոպայի եւ 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետեւանքով ստացած ողնաշարի ծանր վնասվածքից հետո անցած տարի մրցահարթակ վերադառնալուց հետո նվաճում է առաջին տիտղոսը: 29-ամյա մարզուհին հաղթանակը նվիրել է հայրենիքի պաշտպաններին:
Դիտվել է 6315 անգամ
Читать на русском
|