Մամուլը շարունակում է փնտրել, թե այդ որ «մասնավոր հատվածն» է (ամենից շատ հանդիպող ձեւակերպումը) Երեւան հրավիրել իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիին, իսկ ահա մարդիկ արդեն սկսել են որոնել Ազատության հրապարակում այն ամենահարմար կետը, որտեղից կվայելեն այդ բացառիկ երեք ժամը:
Երեւանում սպասվող աննախադեպ իրադարձության մասին առաջին անգամ տեղեկացանք երգչի պաշտոնական կայքից: Տեղական աղբյուրները հաստատում են լուրը, բայց նրանցից լրացուցիչ տեղեկատվություն ստանալ չի հաջողվում. խոստանում են բացահայտումներ անել մամուլի ասուլիսի ժամանակ: Համերգը լինելու է բացօթյա՝ Ազատության հրապարակում. LN-ը փորձեց ճշտել «առաջին անհրաժեշտության» տեղեկատվություն՝ կապված կազմակերպական հարցերի հետ. արդյո՞ք համերգը կկազմակերպվի այնպես, որ բոլոր ցանկացողները (իսկ չցանկացողներ երեւի չեն գտնվի:)) կարողանան ներկա լինել, ի վերջո Ազատության հրապարակն առաձգական չէ:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ադմինիստրատիվ կազմից մեր աղբյուրը որոշ մանրամասներ հայտնեց այս կապակցությամբ: Մասնավորապես, նրա հավաստիացմամբ, թատրոնի մոտ՝ շարժական բեմից Բոչելիի ելույթը տեսանելի կլինի նաեւ Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում. լինելու է մեծ մոնիտորներով հեռարձակում: Հզոր տեխնիկա է աշխատելու՝ Բոչելիի ելույթը հնարավորինս մեծ մասշտաբներով մասսաներին հասցնելու համար: Այնպես որ, «Time to say goodbye» հայկական հրմշտոցներին :). ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին, վայելենք Բոչելիին հնարավորինս մոտից ունկնդրելու բացառիկ առիթը: Երեւանը ողողվելու է դասական երաժշտությամբ:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։