Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

6 միջոց տղամարդուն ձեր կողքին մշտապես պահելու համար

12.03.2016

Հոգեբան, սեքսոլոգ և փորձագետ Ալեքս Մեյը կիսվել է ներդաշնակ հարաբերությունների սկզբունքներով: Նրա նշած 6 կետերը կօգնեն ձեզ դառնալ այն սիրուհին, ում մոտից ձեր սիրած տղամարդը չի ցանկանա հեռանալ:

1. Եղեք անկեղծ

Տղամարդիկ չեն հասկանում ակնարկներ: Շփվեք ձեր զույգի հետ, կիսվեք տպավորություններով և զգացմունքներով, որոնք առնչվում են անկողնուն: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք նրան, պետք չէ դիմանալ և սպասել մինչև նա ինքը հասկանա դա:

2. Եղեք անկաշկանդ

Բաց թողեք ձեզ, թողեք, որ ձեր տղամարդը ձեզ հաճույք պատճառի: Սեքսը չպետք է լինի տղամարդուն արված լավություն: Ամոթխածությունն անկողնում սովորաբար դաստիարակության կամ բարդույթների արդյունք է: Տղամարդը զգում է դա, նա էլ է փակվում և, որպես կանոն, նույնիսկ դադարում է փորձել հաճույք պատճառել ու հեռանում է: Դա կարող է հանգեցնել հարաբերությունների խզման:

3. Մի մոռացեք շփման մասին անկողնում

Նկատի ունենք այն ձայները, հոգոցները, որոնք արտաբերվում են սեռական հարաբերության ժամանակ, սակայն, դուք փորձում եք զսպել: Պետք չէ ամաչել արտահայտել ձեր զգացմունքները: Տղամարդը կփորձի ձեզ ավելի հաճույք պատճառել, եթե զգա փոխադարձ կապ:

600x580

4. Կիսվեք զգացմունքներով

Տրամադրության փոփոխություն՝ առանց պատճառի: Տղամարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է: Նրանք երբեք չեն հասկանա, թե ինչպիսի զգացմունքային ապրումներ եք դուք ունենում ամեն օր: Եթե ձեզ մոտ նախադաշտանային օրեր են, զգուշացրեք նրան նախօրորք և կտեսնեք, որ տղամարդիկ անզգա կենդանիներ չեն, ուղղակի նրանց զգացական աշխարհը տարբերվում է ձերինից:

5. Հետաքրքրվեք նրա նախասիրություններով

Նույնիսկ, եթե դուք երկար եք միմյանց ճանաչում, պարբերաբար հարցրեք, թե ի՞նչ կցանկանար տղամարդը ստանալ սեռական հարաբերությունից այս անգամ: Այդպիսի ուշադրությունը նրա ցանկությունների հանդեպ շատ է գնահատվում: Եվ, ընդհանրապես, տղամարդուն գրեթե երբեք չեն հարցնում, թե ինչ է նա ցանկանում, այդ պատճառով սրտանց հետաքրքրությունը կհիշվի:

6. Շնորհակալություն հայտնեք տղամարդուն պարգևած հաճույքի համար

Այս կարևոր պահի մասին մոռանում են գրեթե բոլոր կանայք: Տղամարդկանց համար կարևոր է իմանալ, որ դուք գնահատում եք նրա կարողությունները: Հարաբերվելուց հետո ասեք նրան, թե որքան հաճելի էր ձեզ: Հաճոյախոսեք: Պետք է չափազանցնել, սակայն պարբերաբար դա պետք է անել՝ խրախուսելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 18477 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7146 անգամ
22.04.2026
Դիտվել է 6068 անգամ
20.04.2026
Դիտվել է 1627 անգամ
24.04.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster