Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես սկսել նոր կյանք բաժանումից հետո

11.03.2016

Դժբախտաբար, սերը երբեմն անցնում է, իսկ զույգի միջև հակասությունները բերում են բաժանման: Շատերը շուտ վերականգնվում են և սկսում կառուցել նոր հարաբերություններ: Սակայն ի՞նչ անել, եթե զգացմունքային վերքը շատ խորն է:

Ներկայացնում ենք հինգ քայլ, որը կօգնի վերակենդանանալ և դուրս գալ դժվար իրավիճակից:

Դուրս հանեք զգացմունքները

Մի փորձեք բաժանումից հետո քողարկել ցավը և նեղվածությունը՝ լացեք և խղճացեք ձեզ ինչպես հարկն է: Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս ամբողջական ընթացակարգ՝ նստել գետնին՝ դատարկ սենյակի մեջտեղում և հեկեկալով լացել մոտ երկու ժամ: Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում տզտզալու ցանկություն չի լինի: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ազատվել նախկին սիրեցյալի իրերից, որոնք գտնվում են ձեր տանը: Բացասական զգացմունքներից ազատվել կօգնեն նաև մարզումները, օրինակ, պարը կբարձրացնի ձեր տրամադրությունը, բռնցքամարտը՝ կօգնի լիցքաթափվել:

600x580

Սկսեք ձեզանից

Եթե նախկինում դուք չէիք պատկերացնում ձեր կյանքը առանց սիրելիի, բաժանումից հետո կունենաք դատարկության զգացում՝ ո՞ւմ հետ անցկացնել երեկոները, ո՞ւմ համար նախաճաշ պատրաստել, ինչո՞ւ գնալ խանութ և այլն: Զույգով ժամանցի փոխարեն զբաղվեք ձեզանով: Գտեք նոր զբաղմունք, որի համար միշտ ժամանակ չեք  ունեցել: Օրինակ՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Ջենիֆեր Էնիսթոնին օգնել է յոգան: Իմաստն այն է, որ կենտրոնանք սեփական անձի զարգացման վրա և շարժվեք առաջ:

Աջակցությունից մի հրաժարվեք

Մի վախեցեք լինել թույլ և բացեք ձեր հոգին մտերիմ մարդկանց մոտ, սակայն չարժե չարաշահել հաճախ խոսակցություններով, նրանք էլ կարող են հոգնել: Կարող է օգնել նաև էլեկտրոնային օրագիրը «Hello Next! Forget your ex» iOS-ի համար: Այն օրական հանձնարարություններ է տալիս, որոնք օգնում են հաղթահարել զգացմունքային ցավը, վստահություն ձեռք բերել և նոր ընկեր գտնել: Թախծի սուր զգացողության դեպքում սեղմում եք SOS կոճակը և հետևում ցուցումներին: Համարեք, որ գտել եք մեկ այլ ընկեր, ով երբեք շատ զբաղված չի լինի՝ ձեզ լսելու համար:

600x580

Շարժվեք

Իզուր չեն ասում, որ շարժումը կյանք է: Որքան էլ դուք ցանկանանք բոլոր օրերն անկողնում անցկացնել, ստիպեք ձեզ դուրս գալ տանից և գնալ զբոսանքի կամ նույնիսկ վազքի:

Սկզբում դա հեշտ չի լինի, սակայն ժամանակի ընթացքում դրական արդյունքն արդեն կզգացվի և զգացմունքային կացությունից և ֆիզիկական վիճակից: Բացի այդ, մի չարաշահեք ծխախոտը և ալկոհոլը․ այս վնասակար սովորույթները վատացնում են վիճակը և մեղքի զգացում առաջացնում:

Պլաններ կազմեք

Մեղքի զգացողությունը միշտ հետապնդում է բաժանումից հետո: Բոլորը մտածում են, որ կարող էին ավելի բաց լինել, ավելի լավ տեսք ունենալ, ավելի մեղմ լինել: Եթե սխալներ, իրոք, եղել են, դրանք կօգնեն ձեզ դասեր քաղել ապագայի համար, սակայն չպետք է դառնան ինքնախարազանման պատճառ: Անցյալի մասին զղջալու փոխարեն, սկսեք օրագիր վարել, գրեք ամենացանկալի անձնական նպատակները մոտակա ամսվա և հինգ տարվա համար, այնուհետև գրեք, թե ինչպիսի քայլեր պետք է անել դրանց հասնելու համար: Արդեն այսօր մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր երջանկության համար:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13532 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7146 անգամ
22.04.2026
Դիտվել է 6068 անգամ
20.04.2026
Դիտվել է 1627 անգամ
24.04.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster