Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 խորամանկություն սկեսուրների հետ շփման մեջ

10.03.2016

Ձեր սկեսուրը մեղմ ասած կատարյալ չէ՞: Ինչևէ, դա տարածված խնդիր է: Կանանց մեծամասնությունը ստիպված ընտրում է վարվելակերպի ռազմավարություն` կամ ամեն ինչում համաձայնվել, կուլ տալով նեղվածությունը, կամ մշտապես պայքարել: Իսկ խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը ինչպես միշտ կանացի խելամտությունն է: Ահա մի քանի տարբերակներ սկեսուրի հետ ապրելու համար:

1. Եթե սկեսուրը սովորեցնում է, թե ինչպես դաստիարակել երեխաներին

Եթե թոռան հայնտվելուց հետո սկեսուրը որոշում է իրեն փորձագետ զգալ դաստիարակման մեջ, ապա պատրաստ եղեք մշտապես խորհուրդներ լսելուն:

Ընտանեկան հոգեբաններն ասում են, որ շատ դեպքերում սկեսուրը տատիկի գործառույթների փոխարեն իր վրա է վերցնում ծնողի առաքելությունը: Շատ հաճախ դա տեղի է ունենում նրա համար, որ տատիկը ցանկանում է իրեն պիտանի զգալ: Այսպիսի դեպքում, պետք է հասկացնել նրան, որ միայն երեխայի ծնողները կարող են որոշել, թե ինչ է նրան պետք և ինչպես է ճիշտ դասիարակել:

Այսպիսի դեպքերում հոգեբանը խարհուրդ է տալիս կիրառել կանացի խորամանկությունը․
թողեք, որպեսզի սկեսուրն արտահայտի իր կարծիքը, սակայն դուք վարվեք այնպես, ինչպես դուք եք ճիշտ գտնում:

Աշխատեք քիչ զբաղվել երեխայի դասիարակությամբ սկեսուրի ներկայությամբ, այդպես նա ավելի քիչ առիթ կունենա կպնելու:

Հաճախ զանգեք նրան, առիթի դեպքում խորհուրդ հարցրեք, այդպես նա իրեն պիտանի կզգա:

Սահմանափակեք սկեսուրի հետ թոռնիկի մնալու ժամանակը գտնելով գործնական պատրվակներ՝ օրինակ երեխային պետք է զարգացնել խոսակցականը և նա պետք է հաճախ շփվի տարեկիցների հետ:

600x580

2. Եթե սկեսուրը սովորեցնում է տնային գործեր անել

Եթե ձեր սկեսուրը համոզված է, որ իր ապորը ամենահամեղն է, իսկ ձեզ կարելի է վստահել միայն ձու խաշել, ապա սիրելի որդու համար համեղ ուտեստները կդառնան մշտական: Հոգեբանորեն ճիշտ կլինի դիտարկել իրավիճակը երեք տեսանկյունից՝ ձեր, սկեսուրի և չեզոք․ դա կօգնի հասկանալ և ճիշտ դիրք գրավել:

Պարբերաբար խորհրդակցեք ձեր սկեսուրի հետ տնային տնեսություն վարելու մեջ, այն կբարձրացնի նրա հեղինակությունը և կհասկացնի նրան, որ դուք չեք պատրաստվում պատերազմել նրա հետ:

Հետաքրքրվեք նրանից, թե ինչպիսի ուտեստներ է սիրում և ինչ չի սիրում նրա որդին, խնդրեք բաղադրատոմսը:

Երբ գնում եք նրա մոտ հյուր, առաջարկեք ձեր օգնությունը, ասեք, որ ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում և խնդրեք, որ օգնի ճիշտ անել:

600x580

3. Եթե սկեսուրը ճնշում է գործադրում որդու վրա

Նույնիսկ ուժեղ տղամարդը հալչում է, երբ մայրիկը որևէ բան է խնդրում, իսկ եթե նա արցունք է թափում, ամեն ինչ կորած է: Ծայրահեղության է իրավիճակը հասնում, երբ սկեսուրը որդուն տրամադրում է կնոջ դեմ: Այդ դեպքում պետք չէ ամուսնուն երկընտրանքի առջև կանգնեցնել՝ կամ ես, կամ նա: Հաճախ մայրը չի կարողանում պոկվել որդուց, քանի որ, երբ նա գնում է, մոր մոտ դատարկություն է սկսվում: Այսպիսի իրավիճակում շատ բան կախված է տղամարդուց՝ նա պետք է հստակ հասկացնի մորը, որ ունի իր ընտանիքը:

Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեր ամուսնուն այդքան կապում մոր հետ, շատ հաճախ դա կարող է լինել հասարակ հոգատարություն, համեղ ընթրիք, այդ պատճառով նա հաճախ է սիրում գնալ ծնողների մոտ:

Երբեք ձեր ամուսնուն մի բողողեք նրա մորից: Փորձեք միասին մտածել, թե ինչպես հետաքրքրացնել տատիկի կյանքը, օրինակ, նվիրեք նրան պլանշետ, որպեսզի այլ տատիկների հետ ֆորումներում քննարկի իրեն հետաքրքրող հարցեր:

Հետաքրքվեք ձեր սկեսուրից իրենց ընտանեկան ավանդույթներից և փորձեք պահպանել դրանցից որոշները:
Մի խրախուսեք ձեր ամուսնու ցանկությունն՝ անցկացնել բոլոր տոներն իր մայրիկի հետ:

600x580

4. Եթե ձեր սկեսուրը հաճախ է ձեզ հյուր գալիս

Ամենադժվարը նրանց համար է, ովքեր ապրում են սկեսուրների հետ, սակայն կան տատիկներ, ովքեր պատրաստ են ամեն օր հերոսություն անել և հասնել քաղաքի մյուս ծայրը՝ միայն թե թոռներն ուտեն իրենց պատրաստած կարկանդակները: Իսկ եթե սկսվում է՝ ինձ միայնակ վատ է, միգուցե ես ձեր մոտ տեղափոխվեմ խոսակցությունը, ապա արժե զգոն լինել:

Հոգեբանները միանշանակ պնդում են՝ երիտասարդ ընտանիքը պետք է առանձին ապրի: Պետք է լինեն հստակ սահմաններ՝ առանց ավելորդ ագրեսիայի և մեղադրանքների: Ավելի հեշտ է խանգարել սկեսուրի ցանկությանն ապրել միասին, քան հետո նրանից ազատվել:

Խուսափեք ձեր տանը հաճախ հանդիպելուց, այլապես նա ավելի ու ավելի հաճախ կգա: Սկեսուրի տանը լինելուց աշխատեք հաճոյախոսել նրա տան մասին:

Հաճախ զանգեք տատիկին հեռախոսով, ուղղակի զրուցելու համար, խորհուրդ հարցնելու:

Նվիրեք նրան թատրոն գնալու աբոնեմենտ, որպեսզի նա երեկոները զբաղմունք ունենա:

Եթե ձեր մոտ տեղափոխվելու վտանգը մոտենում է, վերանորոգում ձեռնարկեք տանը:

5. Ինչ է կարելի ասել սկեսուրին, ինչ՝ ոչ

Այնպիսի բառակապցությունն, ինչպիսին է՝ «Իսկ գիտ՞եք ձեր որդին ինչ է արել», հնչում է որպես մեղադրանք որդու սխալ դաստիարակության առնչությամբ:

Եթե ձեր սկեսուրը ցանկանում է որևէ բան անել, որը դուք չեք ուզում, օգտագոծեք այնպիսի արտահայտություններ, որոնք կարտացոլեն ձեր վերաբերմունքը իրավիճակին. «Ինձ դժվար կլինի այնտեղ գնալ, քանի որ ինձ վնասակար է երկար մնալ արևի տակ»:

Չարժե անել արտահայտություններ, որոնք սկեսուրների հանդեպ նախատրամադրություն են պարունակում. «Մայրիկս ինձ ասում էր, որ այդպես էլ լինելու է», «Այսպիսին են բոլոր մայրիկների տղաները»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14635 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11650 անգամ
04.05.2026
Դիտվել է 1595 անգամ
06.05.2026
Դիտվել է 390 անգամ
07.05.2026
Դիտվել է 317 անգամ
08.05.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster