|
Ինչպես չնեղանալ մտերիմներից. խաղաղ կյանքի կանոններ
04.03.2016
Գաղտնիք չէ, որ նեղացկոտ մարդիկ ավելի դժվար են կառավարում իրենց զգացմունքները, դրա համար շատերը հարցնում են ինչպե՞ս փոխվել և չնեղանալ մոտ մարդկանցից, եթե նրանք ինչ-որ տհաճ բան են անում՝ ցավ պատճառելով: Գոյություն ունե՞ն որոշումներ, որոնք կարող են արագ հանգցնել հոգու մեջ հասունցող բացասականը:
Ինչպե՞ս դադարել ամեն ինչ սրտին մոտ ընդունել
Բացասական զգացմունքները վնասակար են: Հավաքվելով, դրանք դառնում են տարբեր հիվանդությունների պատճառ: Այդ պատճառով, ով հաճախ է նեղանում, նա հաճախ է հիվանդանում: Դեպրեսիաները, նյարդային պոռթկումները և կյանքից դժգոհությունը բացասաբար են ազդում ոչ միայն առողջության, այլև մարդկային կյանքի գործունեության բոլոր բնագավառների վրա:
Մի քանի գործնական խորհուրդ
Ահա թե ինչ են առաջարկում հոգեբանները․
Մտածեք, արդյո՞ք նեղացնողն իր խոսքերով կամ գործողություններով իրականում ցանկացել է ձեզ ցավեցնել:
Խոսեք բացեիբաց և դրեք բոլոր վերջակետերը:
Եթե խոսել չի ստացվում, ընդմիջում արեք և փորձեք որևէ դրական բան գտնել ստեղծված իրավիճակում:
Ժամանակի ընթացքում զգացմունքները թուլանում են և այդքան էլ անզիջում չեն լինում:
Կարելի է ինքնաներշնչման գործիքներից կիրառել՝ նկարել նեղվածությունը թղթի վրա կամ բռնցքամարտի տանձիկին խփել:
Պարզապես թուլանալ և զբաղվել սեփական գործերով, հակամարտությունը կլուծվի ինքնիրեն:
Զբաղվել ասեղնագործությամբ:
Ի դեպ նրանց, ովքեր հաճախ են նեղանում, շրջապատը լուրջ չի ընդունում: Այդ պատճառով, որպեսզի ծիծաղելի չերևաք, փորձեք ամեն ինչին ավելի թեթև նայել: Հսկեք ձեր զգացմունքները:

Ինչպե՞ս չլինել շատ զգացմունքային
«Ես այնքան հաճախ եմ ապրումների մեջ լինում, ի՞նչ անեմ», - հաճախ հարցնում են զգացմունքային աղջիկներն իրենց ընկերուհիներին, որոնք հանգիստ են երևում: Դառնալ ավելի հանգիստ կօգնեն հետևյալ միջոցները․
Յոգայով զբաղվելը՝ հատուկ շնչողական մարզանքը, մեդիտացիան հանգստացնում են նյարդային համակարգը:
Հանգիստ երաժշտությունը, լարվածությունը թուլացնում է:
Արտ-թերապիան՝ ներկերով նկարելը ոչ միայն հանգստացնում է, այլև նոր գաղափարներ ներշնչում:
ՍՊԱ-արարողակարգերը․ դրանցից հետո նեղվածությունը շատ աննշան է թվում:
Եվ հիշեք՝ մանրուքների համար մտերիմների և հարազատների վրա նեղանալը պարզապես հիմարություն է, չէ՞ որ նրանք այն մարդիկ են, ովքեր ձեզ միշտ կաջակցեն և կսիրեն, անկախ տրամադրությունից և հանգամանքներից: Սովորեք ներել և սրտին շատ մոտ չընդունել ուրիշների խոսքերը և քայլերը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11049 անգամ
Читать на русском
|